07:23 13.06.2018
Ներկայում ուժի մեջ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ հուլիսի 1-ից բոլորը, առանց բացառության, պետք է ներգրավվեն համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերին հուզող հարցերին:
Վարչապետը նշել է, որ եթե ոչինչ չփոխվեր, նախկինում համակարգում ընդգրկված մոտ 207 հազար քաղաքացիները պետք է շարունակեին վճարել նախկին չափով, և ևս 80 հազար քաղաքացիներ պետք է միանային համակարգին. «Այս պայմաններում մենք ունեինք երկու տարբերակ. առաջին`ոչինչ չձեռնարկել, ինչը մեզ համար ընդունելի չէր, քանի որ նոր կառավարությունը պետք է ինչ-որ բան աներ մարդկանց վիճակը թեթևացնելու համար։ Տարբերակ երկու՝ հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի կիրարկումը։ Բայց եթե հետաձգում ենք օրենքը 80 հազար քաղաքացիների համար, մենք անարդար ենք վարվում այն 207 հազար մարդկանց նկատմամբ, որոնք արդեն համակարգի մեջ»,-ասել է Փաշինյանը՝ որպես տարբերակ դիտարկելով նաև համակարգի գործունեության դադարեցումը, ինչը կտանի կուտակային հիմնադրամների կառավարիչների հետ բախման, իսկ այդ պայմաններում ներդրողների հրավիրելը կդժվարանա։
Փաշինյանն առաջարկում է խնդիրը լուծել առանց տնտեսական ցնցումների. «Եթե նախկինում պարտադիր կուտակային հիմնադրամին 5 տոկոսը վճարում էր քաղաքացին, 5 տոկոսը՝ պետությունը, հիմա քաղաքացին կվճարի 2,5 տոկոսը, իսկ 7,5 տոկոսը կվճարի պետությունը։ Սա նշանակում է, որ այն 207 հազար քաղաքացիները, որոնք վճարումներ էին անում, սկսելու են ավելի քիչ վճարել։ Ստացվում է, որ այդ քաղաքացիների աշխատավարձը մոտ 5 հազար դրամով ավելանալու է»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2059721021014949/
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...