12:01 13.06.2018
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նախարարը ներկայացրեց, որ Հայաստանի տնտեսական աճը, ըստ էության, շուրջ երկու անգամ ավելի բարձր է, քան համաշխարհային տնտեսության, թե՛ ԵՄ, թե՛ ԵՏՄ անդամ երկրների արձանագրած աճերի ցուցանիշի համեմատությամբ: Նա տեղեկացրեց, որ 2017 թվականի համար կանխատեսված տնտեսական աճը 3,5 տոկոս էր, սակայն, ըստ արձանագրված արդյունքների, հաշվետու տարվա համար կազմել է 7,5 տոկոս:
«Մեր տնտեսության զարգացման տեսակետից էական նշանակություն ունի ՌԴ-ից Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքի դինամիկան: Դա մասնակիորեն պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության կանխատեսվածից ավելի նպաստավոր վիճակում գտնվելու և ավելի մեծ աճ արձանագրելու հանգամանքով: Այստեղ մենք նույնպես որոշակի աճ ունենք: Չնայած մի քանի տարի առաջվա հետ համեմատած մենք մոտավորապես 660 մլն դոլարի չափ նվազում ենք ունեցել ընդհանուր ցուցանիշի տեսանկյունից»,- ասաց Ջանջուղազյանը:
Շարունակելով ներկայացնել Հայաստանի տնտեսական աճի համար հիմք հանդիսացած գործոնները՝ նախարարը նշեց, որ էական գործոն է նաև ՌԴ-ի հետ երկկողմանի փոխարժեքի դինամիկան: Խոսքը վերաբերում է դրամ-ռուբլի փոխարժեքին:
«Այստեղ մենք ունեցել ենք աճ, այսինքն՝ դրամի արժևորում, ինչը որոշակի առումով անդրադարձել է մեր տնտեսական զարգացումների վրա՝ հաշվի առնելով մեր և ՌԴ ակտիվ ապրանքաշրջանառությունը: Եթե 2017 թվականին արձանագրված մակրոցուցանիշների բացատրությանն անդրադառնալու լինենք, հիմնականում կարող ենք արձանագրել, որ 7,5 տոկոս աճը գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի արագացման, մետաղների միջազգային գների աճի, ՌԴ-ից ներհոսող դրամական փոխանցումների ավելացման արդյունք է մի կողմից, մյուս կողմից՝ բնակչության և տնտեսվարող սուբյեկտները նույնպես ունեցել են իրենց ազդեցությունը: Իր ազդեցությունը նույնպես ունեցել է նաև վարկավորման ծավալների աճը»,- ասաց Ջանջուղազյանը, և հենց այդ պահին նրան ընդհատեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և առաջարկեց հաշվետվությունը ներկայացնել 30 րոպե ընդմիջումից հետո:
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...