12:55 13.06.2018
«Դուք նշեցիք, որ արտաքին պարտքի սպասարկամանն այս տարի հատկացվել է 48 միլիարդ: Կուզենայի հասկանալ 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկման ծավալն ինչքա՞ն է նախատեսվում»,- ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս հարցը «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Ի պատասխան հարցմանը՝ նախարարը նախ ասաց, որ խոսքը եթե տոկոսավճարներին է վերաբերում, 48 միլիարդ չէ, ավելի շատ՝ 122 միլիարդ դրամ է: Ըստ նրա՝ դրանից ներքին պարտքի սպասարկման համար վճարվել է 58 միլիարդ դրամ, շուրջ 64 միլարդ դրամ վճարվել է արտաքին պարտքը սպասարկելու համար:
«Ես հասկացա, որ 2020 թվականի ձեր հարցը վերաբերում էր նրան, թե ինչքանով է առաջին եվրապարտատոմսերի թողարկման արդյունքն ազդելու մեր պարտքի սպասարկման վրա, հակառակ դեպքում, դժվար թե դա հենց 2020 թիվը լիներ: Դա պետք է ֆինանսավորվի, մենք չենք ակնկալում, որ պետք է հարկերով մարենք 2020 թվականի եվրապարտատոմսերի 500 մլն դոլարանոց ծավալը, այսինքն՝ սա նշանակում է, որ սպասարկման կոնկրետ թվի վրա ազդեցությունը չի կարող էական լինել: Միակ բանը, որ կտարբերվի մնացած տարիներից, դա այն է, որ մենք հնարավոր է՝ հենց նույն պահին չկարողանանք վերաֆինանսավորել, այլ դա լինի մի քիչ ավելի շուտ, հետևաբար, այդ արանքում եղած ժամանակահատվածի համար, սպասարկենք մի նոր թողարկած պարտատոմսը և արդեն այս գործողը` մինչև դրա մարումը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...