18:12 28.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, «Դատա քյուբ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն:
Ընկերությունը նախատեսում է ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center): Ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Անգլիա, Կիպրոս, Լատվիա, Վրաստան, Իսրայել, հետագայում նաև ԵԱՏՄ անդամ երկրներ։
Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` մոտ 200 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ 60-ից ավելի:
Մեկ այլ որոշմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Շատո-Առնո» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղում վերսկսել ընկերության 2-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, որտեղ զբաղվելու է ալկոհոլային խմիչքների (կոնյակ և գինի) արտադրությամբ։
Այդ նպատակով նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 76,1 մլն ՀՀ դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաև «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերության նպատակն է հիմնել և զբաղվել հանրային սննդի գործունեությամբ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 602,2 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, ինչի արդյունքում 2018-2020թթ. կստեղծվի մոտ 80 աշխատատեղ:
Բավարարվել է «Գոֆրոլայն» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծալքավոր ստվարաթղթի արտադրության համար:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում՝ ստեղծելով 10 նոր աշխատատեղ։ Արտադրանքի ծավալները կկազմեն 250 մլն ՀՀ դրամ, որը հիմնականում կիրացվի ՀՀ տարածքում։
Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Էլբատ» ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքն օգտագործելու է մարտկոցների և կուտակիչների արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 14 550 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Նախատեսվում է ստեղծել 78 նոր աշխատատեղ՝ մոտ 198 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
«Պակ Պեն» ՍՊԸ-ն ևս կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Գործադիրը հավանություն է տվել «ԱրմՀոլդինգ» ՓԲԸ արտահանման 2018-2021 թթ. ծրագրին և սահմանել ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը: Արդյունքում կիրականացվեն ներդրումներ և կստեղծվեն նոր աշխատատեղեր:
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...