20:11 28.12.2017
ՀՀ-ում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների կանոկարգմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսվարողներին, եթե նախապես չգիտեն իրացնողին կամ իրացման ենթակա քանակությունը, յուրաքանչյուր խմբաքանակի համար սպանդանոցից ստանալ ձև N 5 անասնաբուժական վկայականը, որտեղ հստակ նշված է սպանդի ենթարկված մթերքի կամ հումքի տվյալ խմբաքանակը:
Այնուհետև իրացման կետերում հանձնման ժամանակ մատակարարի կողմից կլրացվի ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակը և կտրամադրվի իրացման կետին՝ նշելով յուրաքանչյուր կետին հանձնվող քանակությունը: Միաժամանակ պետական վերահսկողության արդյունքում ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակների տրամադրման միջոցով հնարավոր կլինի ապահովել սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման մթերքի կամ հունքի յուրաքանչյուր խմբաքանակի հետագծելիությունը:
Այն կնպաստի հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների դյուրացմանը, հետագծելիությանը:
Սննդամթերք և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Մասնավորապես, նախատեսվում է սահմանել արտահանման գործընթացի իրականացման համար պահանջվող փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս արտահանման սերտիֆիկատը տրամադրել ամենակարճ ժամկետում, առանց լրացուցիչ վարչարարության և ռիսկերի:
Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ կառավարության որդեգրած վարչարարության պարզեցման, ժամանակի կրճատման և ռիսկերի բացառմանն ուղղված քաղաքականության իրագործումը, տնտեսվարող սուբյեկտների համար խաղի կանոնների հստակեցումը, պարզեցումը և ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցումը:
23:12 30.04.2025
Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումըԵրկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...