09:32 04.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։
«Վատ լուր ունեմ, և այդ վատ լուրն այն է, որ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է 697 դեպք։ Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում հոսպիտալացնել»։
Փաշինյանի խոսքով՝ բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակիր։ Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ վարակված են։
Գրանցվել է մահվան 6 դեպք, ևս 9-ը՝ այլ պատճառներով։
Վարչապետը նշել է, որ հոդացավերից բացի, ուրիշ ախտանշան չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3095236613874933/
19:47 16.05.2025
2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցըՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թվականի հունիսի 4-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2025 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների […] ...
19:42 16.05.2025
Նախագիծ. փոփոխություն սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգումԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության մասին կարգավորումները, սահմանել այդ […] ...
19:37 16.05.2025
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ուսանողներիՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։ Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական […] ...
19:32 16.05.2025
Ռոնալդուն ամենաշատ եկամուտ ստացած մարզիկն է աշխարհումForbes ամսագիրը թարմացրել է ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը, որը կրկին գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ 40-ամյա պորտուգալացին 2024 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար, որից 225 միլիոն դոլարն աշխատավարձն ու բոնուսներն են, իսկ 50 միլիոնը […] ...
19:25 16.05.2025
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի ԱԲ թեմայով պանելային քննարկմանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական ֆորումի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն և ավտոմատացում» թեմայով պանելային քննարկմանը: Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության մասին, նշել է, որ այն կիրառվում է բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են և ճիշտ օգտագործելու դեպքում, այն […] ...
19:16 16.05.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ համայնքՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների […] ...