18:33 09.06.2020
Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ-ռանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, որն այժմ աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ու բուժում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին, նշեց՝ բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ Գերմանիայում այս վարակը նահանջ ապրեց:
Մանուկյանը պատմեց՝ հայրենիքում օրեցօր սաստկացող վիճակը իրեն մտորելու տեղիք էր տալիս, կարդալով առողջապահության նախարարության կոչը՝ նա կնոջ հետ քննարկել է իր մեջ վաղուց կայացրած որոշումը՝ հայրենիքին օգնության գալ: Կինը համաձայնել է միայնակ աշխատել և խնամել իրենց 10 ամսական որդուն:
Բժիշկը քաղաքացիներին խորհուրդ տվեց պահպանել անվտանգության կանոնները, կրել դիմակ, բացառել ոչ անհրաժեշտ շփումները, շեշտեց՝ կանխարգելումը միակ ամբողջովին արդյունավետ լուծումն է այս հիվանդության դեմ պայքարում:
Մանուկյանը նշեց՝ հուլիսի 18-ին որդին կդառնա մեկ տարեկան, Հայաստանում համաճարակային իրավիճակի կայունացման դեպքում նա կկարողանա մասնակցել որդու առաջին ծննդյան տարեդարձին: Նա քաղաքացիներին խնդրեց պահպանել կանոնները և այս կերպ օգնել իրեն՝ մասնակցել որդու ծննդյան տարեդարձին:
10:33 10.06.2025
Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...
10:27 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...
10:23 10.06.2025
ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
10:18 10.06.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԱզգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...
10:16 10.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...
10:11 10.06.2025
Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունումԵրևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...