Աշնանային նստաշրջանում իրենց մտքի գոհարներով աչքի ընկած պատգամավորները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

Աշնանային նստաշրջանում իրենց մտքի գոհարներով աչքի ընկած պատգամավորները

17:40 30.12.2017

Քաղաքական սրացումների, բուռն զարգացումների, լեզվակռվի, հակադարձումների ու անջատված խոսափողների տեսակետից 6-րդ գումարման Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդների, առայժմ այնքան էլ աչքի չի ընկնում:

Ու թեև խորհրդարանի կազմն էականորեն փոխվել է, Ազգային ժողովում կան նոր ու երիտասարդ դեմքեր, հիմնական խաղացողները շարունակում են մնալ հնաբնակները, որոնք իրենց ակտիվությամբ ու ճարտասանությամբ պահում են «քաղաքական դրայվը» խորհրդարանում:

Փորձել ենք առանձնացնել 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանում իրենց քաղաքական խոսքով առավել աչքի ընկած պատգամավորներին:

1. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 

Իր սուր խոսքով հայտնի «Ելք» խմբակցության ղեկավարն այս նստաշրջանում ևս աչքի ընկավ մի շարք արտահայտություններով: Ամենահիշարժաններից մեկը «Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի նոր տարին» արտահայտությունն էր:

Նստաշրջանի վերջին օրը Փաշինյանը 7 անգամ կրկնեց ««Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցնում» արտահայտությունը՝ այդ կերպ մի քանի ժամ ձգձգելով արտահերթ նիստի վերջին քվեարկությունները: Հանրապետականների նյարդերն այս անգամ տեղի չտվեցին: 

Նստաշրջանի ընթացքում Փաշինյանը նաև մասնակցեց Գեղամյան-Փաշինյան բռնցքամարտի փակ առաջնությանը: «Կռիվ-ղալմաղալի» պատճառը, ըստ Գեղամյանի, Փաշինյանի լեզուն էր, որը «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրած «ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ» լսումների ժամանակ գեղամյանական ոճով ասել էր, թե «հեսա ռուսները կգան, մեզ կմորթեն, էս ինչ էք խոսում …», հետո նաև լիագումար նիստում Գեղամյանին հիշեցրել վերջինիս կոմունիստական անցյալը՝ խորհուրդ տալով ոչ թե պատմության դասեր տալ, այլ պատմություն սովորել ու ավելացրել, թե «գրքեր կտամ կկարդաք, մի քիչ կրթական ցենզը թող ձեր բարձրանա», վերջում էլ ավելացրել. «Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ»:

 2. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ 

Այս նստաշրջանում բացահայտվեց ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի մարզական անցյալը, վերջինս պնդեց՝ Փաշինյանի հետ միայն տղամարդկային խոսակցություն է ունեցել ու նրա վրա չի հարձակվել՝ ավելացնելով, թե «եթե ես որևէ մեկի վրա բռունցքներով հարձակվեմ, նա կհայտնվի հիվանդանոցում, քանի որ ես 3.5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել, նման բան չի եղել»: 

3. ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ 

Խորհրդարանում իր քաղաքական սուր ելույթներով աչքի ընկավ նաև «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս իր խոսքը սիրում է համեմել «սղացնել», « փուչիկներ» ու նմանատիպ այլ արտահայտություններով:

Դեկտեմբերի 6-ի ելույթը ամենահիշարժաններից մեկն էր, երբ նա հայտարարեց , որ կոռուպցիան շարունակում է իր հաղթարշավը, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն էլ բնորոշեց «չգիտես՝ նրանք կառավարության անդա՞մ էին, շամա՞ն, թե՞ թուղթուգիր անող: Ասում էին՝ չի կարելի խոսել ճգնաժամի մասին, որ ճգնաժամը մեր երկիրը շրջանցի: Նման մանկապատանեկան հայտարարությունները, իհարկե, բերեցին նրան, որ այսօր երկիրը կանգնած է լրջագույն տնտեսական կոլապսի առաջ»:

Իսկ դեկտեմբերի 14-ին, անդրադառնալով միլիոնատեր պաշտոնյաների հայտարարագրերին, հայտարարեց.

«Որին հարցնում ես, ասում է՝ իմ հարստությունը հալալ քրտինքով է, էսքան հալալ քրտինք էս երկրում որտեղի՞ց, էդ էլ որևէ կերպ չենք կարողանում պարզել: Էդպես չի լինում, էն հայտնի անեկդոտը նորից հիշեցի՝ էդ որ սաղդ սուրբ եք, էս եկեղեցու խաչը ո՞վ գողացավ»: 

4. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

6-րդ գումարման խորհրդարանի նոր դեմքերից «ծագող աստղ» կարելի է անվանել «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին: Վերջինս նստաշրջանի ընթացքում հայտնի դարձավ հումորով համեմված իր սուր ելույթներով: 

Տպավորիչ ու հիշարժան էին Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած  մի շարք քննարկումներում պատգամավորի ունեցած ելույթները, որոնք մեծ մասամբ ավարտվում էին հանձնաժողովում ծագած սուր բանավեճով: 

 Գևորգ Պետրոսյանի մտքի գոհարներից է «Ազգային ժողովը սիրահարների այգի չի, որ իրար սեր խոստովանենք» արտահայտությունը: 

5 ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ-ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փորձառու քաղաքական գործիչներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանն այս նստաշրջանի այն պատգամավորներից էին, ովքեր հայտնվեցին համացանցային սուր քննարկումների թիրախում: Պատճառը նրանց արած արտահայտություններին էին թանկացումների, միս ու կարագ գնել-չգնելու վերաբերյալ: 

Առաջինը թիրախում հայտնվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, որը հայտարարեց, որ «աղքատներին թանկացումը չի սպառնում, քանի որ աղքատ մարդկանց մոտ սովորություն կա խուսափել թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Ըստ Հակոբ Հակոբյանի՝ աղքատը «թանկացումներից առաջ էլ միս չէր կարող գնել, թանկացումներից հետո էլ չի գնի» :

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարն էլ, փորձելով հարթել գործընկերոջ ասածը, կարտոֆիլի օրինակը բերեց` ասելով հետևյալը. «Պատկերացրե՛ք ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, միևնույն է, նա գումար չունի միս առնելու: Նա շարունակելու է կարտոֆիլ օգտագործել»:

Արդյունքում նա էլ հայտնվեց թիրախում, չնայած օրեր անց, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծեց, որ «կարտոֆիլ լավ էլ ուտում եմ»:

 6. ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ 

ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը խորհրդարանի թերևս ամենակոլորիտային պատգամավորն է: Առավել ակտիվ է միջանցքներում, քիչ է խոսում դահլիճում, բայց, երբ խոսում է, միանգամից հայտնվում է համացանցի ու հասարակության ուշադրության կենտրոնում: 

«Որ ամոթ ունենան էդ թանկացնողները, չեն թանկացնի։ Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ, ինչ ուզում է լինի»,- խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Սեյրան Սարոյանի այս հայտարարությունը եկավ լրացնելու նստաշրջանի ավարտին դահլիճում ունեցած ելույթին:

Նա կոչ արեց խորհրդարանական խմբակցություններին Նոր տարուց առաջ չկռվել, «շուն ու կատվի նման իրարից չբաժանվել», ինչպես նաև հորդորեց գործընկերներին, թե «ում ձեռ ինչ կա, բաժանեք ժողովրդին, բուդը մինակ չուտեք, թե չէ լավ չի ըլնի, կառտոլով Նոր տարի չենք անելու»:

7. ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

Դահլիճում ընդհանրապես չի խոսում, միջանցքում աշխատում է չընկնել լրագրողների «ճանկը», բայց խոսելիս դառնում է օրվա քննարկումների թեման:

Սամվել Ալեքսանյանի վերջին թարմ «բոցերից» մեկը «տունը էրեխեքին դասեր եմ տալիս, ոնց անեն բիզնես» արտահայտությունն է: Թե ինչու մյուսների մոտ բիզնես անել չի ստացվում, Ալեքսանյանը մի պատասխան ունի. «Որովհետև իմ դասերին չեն մասնակցում»: 

 

 

                                                                                                        Պատրաստեց Արմեն Մխիթարյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP