Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված առցանց ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված առցանց ֆորումին

12:00 11.06.2020

Հունիսի 10-ին տեղի ունեցավ Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-ամյակի հարցերով գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված  «ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակ. Բազմակողմանիությունը  մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնը:

Իր ելույթում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված այս առցանց ֆորումը նախաձեռնելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՄԱԿ 193 անդամ պետությունները, այդ թվում՝ փոքր պետությունները, արտահայտում են մեր բոլոր ժողովուրդների ինքնորոշման, միջազգային հարաբերություններում ինքնիշխան ձայն ունենալու և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրագործման համար միասին աշխատելու, մեր ժողովրդների անունից հանդես գալու իրավունքները։

«75 տարվա ընթացքում ՄԱԿ-ը ձևավորել է բազմակողմ համագործակցության յուրահատուկ օրինակներ ցանկացած, այդ թվում՝ անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների և այլ ոլորտներում, որոնք պահանջում են բազմակողմ համագործակցություն, հավաքական գործողություն:

Այս 75 տարիների ընթացքում առավել քան ակնհայտ է դարձել, որ մենք բոլորս փոխկապակցված ենք։ Գլոբալ համավարակը միջազգային հանրությունում շատերին տառապանք պատճառեց, այն ոչ ոքի չխնայեց: Սակայն համավարակը նաև արտահայտեց մեր խոցելիությունը, հումանիտար տարածության, գլոբալ համերաշխության և բազմակողմ ինստիտուտների նկատմամբ վստահության սահմանափակումները:

Ինչ-որ առումով այս ամենը նաև գործելու կոչ է: Սա մեր ճկունության, հավաքական կարողությունների և բազմակողմանի համագործակցության ստուգարք է»:

Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց ՄԱԿ գործող նախագահ Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի, բազմակողմանիության նկատմամբ գործադրվող ճնշումներին հակադարձելու վճռականության համար: Ընդգծելով համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարին աջակցություն ցուցաբերելու և նրա շուրջ համախմբվելու կարևորությունը՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց վերջինիս՝ գլոբալ զինադադար հաստատելու կոչը՝ որպես խիստ արդիական քայլ և պատասխանատվության պատգամ:

«Հաջողված բազմակողմանի համագործակցության շատ օրինակներ կան: Այս 75 տարիների ընթացքում մենք ձևավորել ենք համագործակցության նշանակալի իրավական հիմքեր, այդ թվում մի շարք կոնվենցիաների և մեզ միավորող տարբեր այլ գործիքակազմերի միջոցով: 75 տարի շարունակ ամենայն վստահությամբ հղում ենք կատարում ՄԱԿ կանոնադրությանը՝ որպես բոլորիս համար բացարձակ համընդհանուր սահմանադրության:

ՄԱԿ-ի Կանոնադրության 75-ամյակը նաև կարևոր հիշեցում է «մենք՝ ժողովուրդը» հավաքական ուժերի և մարդու իրավունքների, արժանապատվության և մարդկային արժեքի նկատմամբ հավատի մասին։ Միասնաբար պետք է անենք ավելին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակները, որոնք առավել մեծ մարտահրավեր են մարդու հիմնարար իրավունքների առումով. այդ մարտահրավերի հասցեագրումը պահանջում է բազմակողմ ինստիտուտների առավել ամրապնդում»։

Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հայաստանն ավելի քան երկու տասնամյակ ստանձնել է պարտականություն, ինչպես նաև բարոյական պարտավորություն՝ մեր գործընկերների հետ միասին համախմբելու միջազգային ջանքերը՝ ուղղված ցեղասպանության, զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, ապագա վայրագությունների կանխարգելման նպատակով վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդմանը։ Գլխավոր Ասամբելայի և Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնած ՄԱԿ բանաձևերը նպաստում են ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը, որոնք, մեր խորին համոզմամբ, իրենց կոնսենսուսային և բովանդակային արդյունքներով արդյունավետ բազմակողմանի համագործակցության կարևոր դրսևորում են»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP