19:09 11.06.2020
Յուրաքանչյուրիս գործունեությամբ կարող են փրկվել կյանքեր և յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Այդ մասին պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հակառակ պարետատան կանոններին Հայաստանում կազմակերպվող խնջույքներին, ծննդյան, հարսանեկան ու թաղման արարողություններին:
«Սա մեծ խնդիր է վարակի տարածման համար, ու մեր հանրության զգալի հատվածը շարունակում է խնդրին վերաբերվել զգացմունքայնության հենքով: Էական չէ, թե սգո արարողության ժամանակ հանգուցյալը մահացել է կորոնավիրուսից, թե այլ հիվանդությունից: Այդտեղ գտնվող պոտենցիալ հիվանդ մարդը կարող է հանդիսանալ յուրաքանչյուրիս առողջության և հետագայում նաև վարակի տարածման աղբյուր»:
Պապիկյանը նշեց, որ վերջին շրջանում տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին տրվել են հանձնարարականներ, որ իրենք հանդիսանան պատասխանատուն համայնքում իրականացվող հավաքույթները պարետի կանոններին համապատասխան քանակից ավելի թույլ չտալուն:
«Սա ընդամենը արգելք չէ և որևէ մեկի քմահաճույքը չէ, սա յուրաքանչյուրիս պարտքն է կանխել հանրապետությունում հերթական հիվանդության արձանագրումը, վարակի հերթական տարածումը: Խնդիր է նաև հարսանյաց հանդեսների անցկացումը, չնայած, որ ռեստորաններում դրանք գրեթե հնարավոր չէ անցկացնել, որովհետև տեսչական մարմիններն ու ոստիկանությունը ուշի ուշով հետևում են: Արգելքով չէ, որ միայն մենք պիտի կարողանանք հաղթահարել սա: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,- ասաց նախարարը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...