Համավարակի հաղթահարումից հետո քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Համավարակի հաղթահարումից հետո քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը. Փաշինյան

19:23 11.06.2020

Համավարակի հաղթահարումից հետո ու նույնիսկ դրանից առաջ, քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը: Այդ մասին խոսեց վարչապետը  պարետատան նիստից հետո՝ պատասխանելով այն հարցին, որ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունը ձախողել է:

«Պիտի քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանն ու ընդհակառակը՝ ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը»։

Նա նաև նշեց, որ պետք է քննություն տարվի՝ պարզելու համար, թե արդյո՞ք այս ընթացքում որոշակի շրջանակներ կապ ունեն կեղծ լուրերի տարածման հետ։

«Ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք ու ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի ու որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կլինի ապացուցելի, արժանանալու են շատ կոնկրետ ու համաժողովրդական գնահատականի: Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան ու բազմաթիվ գերզարգացած երկրներ, եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն պարտվել է մարդկությունն ընդհանրապես»,- ասաց վարչապետը:

Նա նշեց՝ կան ուժեր, որոնք այս օրերին ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր, ավելի բարգավաճ։

«Նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն, շատ կարևոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը ու շատ կարևոր է գնահատել, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում ու լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում:

Կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել, նոր է սկսում: Երբ կավարտվի, այն ժամանակ կամփոփենք արդյունքները։ Եթե վերադառնանք պատերազմական հռետորաբանությանը, նույնն է, թե 1992 թվականի փետրվարին ՀՀ-ում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են Արցախյան ազատամարտում, հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է ու նրանք, ովքեր ուզում են հիմա արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ, երբ որ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, կվերցնենք թուղթ ու գրիչը ու կտեսնենք՝ ով ինչ է արել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP