13:36 27.09.2017
ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Հայաստան-Իրան բեռնափոխադրումների համար գանձվող վճարումների նվազեցման մասին համաձայնություն։ Կառավարության հավանության արժանանալուց հետո արձանագրությունը կքննարկվի իրանական կողմի հետ։
Փոփոխության արդյունքում Հայաստանում հաշվառված բեռնատար մեքենաների երթևեկությունը կէժանանա գրեթե 30 տոկոսով։ Դրանով առաջարկվում է Հայաստանում հաշվառված բեռնատար մեքենաների՝ Իրանի ճանապարհներից օգտվելու համար սահմանել 0,2 եվրոյի չափով պետական վճար մեկ կիլոմետր բեռնափոխադրման դիմաց։ Մինչ այս գործում էր 0,28 եվրո սակագին։
Նախագիծը ներկայացնող պետեկամուտների կոմիտեի հաշվարկած բանաձևով հայ-իրանական սահմանից (Իրանի «Նորդուզ» անցակետ) իրանական տարբեր քաղաքներ փոխադրումների համար գանձվող գումարները կլինեն հետևյալը։
Ճանապարհ |
Հեռավորություն |
Վճարը գործող սակագնով |
Վճարը նոր սակագնով |
Տարբերությունը |
Նուրդուզ – Թավրիզ |
156 կմ |
44 եվրո |
31 եվրո |
13 եվրո |
Նուրդուզ – Թեհրան |
770 կմ |
215 եվրո |
154 եվրո |
61 եվրո |
Նուրդուզ – Բենդեր Աբբաս նավահանգիստ |
2000 կմ |
560 եվրո |
400 եվրո |
160 եվրո |
Համարժեք, բայց այլ հաշվարկային մեխանիզմով կնվազի նաև Իրանում հաշվառված բեռնատար մեքենաների՝ Հայաստան մուտք գործելու վճարը։ Նոր սակագներով 15-օրյա մուտքի համար վճարները կլինեն հետևյալը։
Բեռնատարողությունը |
Վճարը գործող սակագնով |
Վճարը նոր սակագնով |
Տարբերությունը |
Մինչև 20 տոննա |
80.000 դրամ |
15.000 դրամ |
65.000 դրամ |
20-30 տոննա* |
110.000 դրամ |
25.000 դրամ |
85.000 դրամ |
* գործող կարգը սահմանում է 20-36 տոննա, սակայն 2018թ․ հունվարի 1-ից կգործի 20-30 տոննան սահմանող կարգը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունները նախատեսելիս ուսումնասիրվել են նաև տարածաշրջանի այլ պետություններում տարանցման վճարների չափերը՝ ՀՀ տարածքով անցնող տրանսպորտային միջանցքը մրցունակ դարձնելու համար։
Գարիկ Հարությունյան
23:19 01.05.2025
Վարդենիս գյուղում այրվել է անասնակերՄայիսի 1-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի «Համալիր» կոչվող տարածքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։33-ին, մարվել՝ 20։48-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: ...
23:11 01.05.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», – գրել է նախագահը իր Truth Social էջում։ Թրամփը […] ...
23:03 01.05.2025
Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակՊաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...
22:26 01.05.2025
Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...