Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի իրավունքը․ Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի իրավունքը․ Վարդանյան

18:07 12.06.2020

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը պնդում է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքները անտեղի են։ ԱԺ նիստի ժամանակ նա մանրամասնեց այս հարցը հավաքների իրավունքի վրա։

Նա նշեց, որ հավաքների ազատության իրավունքը սահմանափակելով իշխանությունը երաշխավորում է մարդու կյանքի իրավունքը։ Իսկ սահմանափակումները, ըստ պատգամավորի, արդար են, եթե կան անհրաժեշտ հիմքեր և համարժեք են։

Ինչ վերաբերում է զանգերի միջոցով մարդկանց տեղաշարժի վերահսկողությանը, Վարդանյանի խոսքերով՝ իրենք հետևում են օրենքի պատշաճ կատարմանը։ Ըստ պատգամավորի՝ եվրոպական երկրների մեծ մասն էլ է կիրառում նման կարգավորումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 2-8-ը

20:33 09.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 2-8-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (08.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […] ...

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:25 09.06.2025

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 09.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

BACK_TO_TOP