15:32 13.06.2020
Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նվիրված Շահումյանի շրջանի անկման 28-ամյա տարելիցին:
Նա գրել է, որ հունիսի 13-ին լրանում է Շահումյանի շրջանի անկման 28 տարին։
«Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մենք՝ շահումյանցիներս, ամեն օր արթնանում ենք հայրենի օջախ վերադառնալու, այնտեղ մեր նիստուկացը վերականգնելու, հանգչած վառարանում կրկին կրակ վառելու, տիրոջ ձեռքին կարոտ մնացած հողը մշակելու, կարկաչուն աղբյուրների ջուրը խմելու փափագով։ Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մեր տները զավթված են, իսկ իրավունքները՝ ոտնահարված։ Այսպես այլևս չի կարող շարունակվել, և ես այսօր բարձրացնում եմ շահումյանցիների ու հարակից հայկական շրջանների մեր հայրենակիցների հիմնախնդիրները բարոյական, իրավական ու նաև քաղաքական օրակարգ վերադարձնելու հարցը։
Սիրելի հայրենակիցներ,
Տարիներ շարունակ մենք քիչ բան չենք արել Շահումյանի շրջանն ազատագրված ու կրկին շենացած տեսնելու համար։ Հազարավոր մեր գյուղացիներ իրենց կյանքը կապել են Հայոց բանակի հետ։ Նրանցից շատերը այսօր էլ ծառայում են Շահումյանի շրջանին աշխարհագրորեն հնարավոր ամենամոտ դիրքերում գտնվող զորամասերում։ Շատերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր զինվորներին անհրաժեշտ ամեն ինչով մատակարարելու, նրանց ծառայությունն առավել անվտանգ ու դյուրին դարձնելու համար։ Շատերը շարունակում են բնակվել Շահումյանին մոտ գնտվող գյուղերում՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ հայրենի տուն։ Բայց ակնհայտ է, որ կորցրածը վերականգնելու և արդարությունը վերականգնելու համար այս ամենը բավարար չէ։ Շահումյանցիների ու հարակից շրջանների մեր հայրենակիցների անցած 28 տարիների լուռ ջանքերը, լուռ աշխատանքն ու էլ ավելի լուռ նվիրվածությունը, կարծես, առիթ է տվել կարծելու, որ մենք պահանջատեր չենք, որ մեզ կարելի է անտեսել, չնկատել, հաշվի չնստել մեզ հետ։ Սա մեծ մոլորություն է, որը պետք է փարատվի։ Օր առաջ, ժամ առաջ պետք է փարատվի։
Ես այսօր խոսում եմ մեր իրավունքների մասին։ Խոսում եմ մեր կորստի մասին։ Կորցրածը վերականգնելու և պատճառված վնասները փոխհատուցելու մասին։ Ես այսօր խոսում եմ Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու և դրան արդար լուծում տալու մասին։ Խոսում եմ մեր ապագայի մասին…
Սիրելի շահումյանցիներ,
Նվիրական այս օրը եկեք ոգեկոչենք մեր չքնաղ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսների հիշատակը։ Ամեն մեկս մեր մտքում, մեր սրտում եկեք խոսենք նրանց հետ և խոստանանք, որ իրենց գործը կիսատ չենք թողնի։ Շահումյանը դեռ խոսք ունի ասելու, գործ ունի անելու, և դա այսուհետև մեր պատասխանատվության տիրույթում է։ Եվ ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։
Այսուհետև ամեն օր, ամեն ժամ հետամուտ եմ լինելու շահումյանցիների ձայնն ավելի լսելի, նրանց խնդիրները լուծելու և արդարությունը վերականգնելու գործին։ Եվ թող հենց այս օրը դառնա բոլորիս համար ամենակարևոր այդ գործի նոր սկիզբ»,- գրել է Մեղրյանը:
23:59 09.05.2025
Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համարՄայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...
23:53 09.05.2025
Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելուՈւկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...
23:48 09.05.2025
«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից էՄայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...
23:42 09.05.2025
Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համարՌուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...