13:18 14.06.2018
Երեկ՝ հունիսի 13-ի երեկոյան, ժամը 9:40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 3:30-ի սահմաններում, դստեր ամուսինը իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բազմաթիվ անգամներ ոտքերով հարվածել է կնոջ դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Կինը հայտնել է, որ իր դուստրը 4 ամսական հղի է:
Երբ մայրը ցանկացել է միջամտել, փեսան հրել է նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ շարժվել են Երևանի ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ ծառայողները Գորիսի Սյունիք փողոցում կանգնեցրել են տվյալ մեքենան, որի վարորդը հրավիրվել է Գորիսի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա կին՝ «հղիություն 14 շաբաթական սպառնացող վիժում» ախտորոշմամբ: Ըստ կնոջ բացատրության՝ Կապան համայնքի Սյունիք բնակավայրում ամուսինը իրեն ծեծել է, հետո իր խնդրանքով Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ ճանապարհին փոխել է մեքենայի ուղղությունը, և երբ ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից կանգնեցրել է մեքենան, կրկին ծեծել, այնուհետև ամրագոտիով կապել է ձեռքերը, նստեցրել մեքենայի հետևի նստելատեղին ու շարունակել ճանապարհը:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...