17:11 15.06.2020
Մոսկվայի քաղաքային դատարանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին զինվորական Փոլ Ուիլանին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի դեմ լրտեսություն անելու մեջ և նրան դատապարտել 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։
Դատախազությունը Ուիլանի համար պահանջում էր 18 տարվա ազատազրկում։ Իսկ Ուիլանի պաշտպանը հայտարարել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը քննադատել է կայացված դատավճիռը։
«Սա արդարադատության ծաղրանք է, և չեմ կարող ասել, որ զարմացած եմ։ Այս գործը հենց սկզբից էլ այս ուղղությամբ էր ընթանում, բայց ես կշարունակեմ պահանջել Փոլի ազատ արձակումը»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Փոլ Ուիլանն ունի ԱՄՆ-ի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացիություն և միաժամանակ Մեծ Բրիտանիայի հպատակ է։ Ռուսաստանի ազգային ծառայության աշխատակիցները նրան ձերբակալել էին 2018թ․ դեկտեմբերի 28-ին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում լրտեսական գործողություն իրականացնելիս։
Ուիլանը հերքել է ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքը։ Դեռ նախքան դատավճիռը հայտնելը Ուիլանն ասել է, որ վճիռը «քաղաքական դրդապատճառներ ունի» և իրեն քաղաքացիություն տված երկրներին կոչ է արել «ազդեցություն գործել այս ամենի վրա»։
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...