12:40 17.06.2020
Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց, որ դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն՝ համավարակի հետ կապված մանրամասներ ճշտելու համար:
«Դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն, որտեղ մենք ուզում ենք հասկանալ և մեր ժողովրդին ներկայացնել, թե ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ գործողություններ և ինչ միջոցառումներ իրականացրել, միջազգային կազմակերպությունների հետ ինչ կապ է հաստատել ու ինչ գործողություններ իրականացրել, և նաև միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել՝ դրանք ինչ նպատակի են ծառայեցվել։ Սա հրատապ հարցապնդում է, բայց դրա պատասխանը դեռևս չենք տեսնում և չենք ստանում»,- ասաց պատգամավորը:
Ըստ այդմ, ԲՀԿ խմբակցությունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով և դիմելու են Սահմանադրական դատարան:
Իվետա Տոնոյանը մանրամասնեց, որ նախաձեռնություններից մեկը վերաբերում է կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելուն և մյուսն այն է, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելման հետ կապված որոշման իրավաչափությունը որոշելու մասով:
«Աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են: Մենք դիմել ենք նաև «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին: Սա այս պահին կարևոր է, որպեսզի պարզենք, թե որքանով են կառավարության, պարետատան կողմից կատարված աշխատանքները եղել ժամանակին, քանի որ շատ դեպքերում նրանց կողմից հապաղման պարագայում կարող էին լինել այս ահագնացող մահերը»:
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, քննիչ հանձնաժողով ստեղծելու համար՝ 33 ստորագրություն:
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...