Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանի պաշպանների բողոքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

Վերաքննիչ դատարանը քննում է Քոչարյանի պաշպանների բողոքը

14:52 17.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Հիշեցնենք՝ պաշտպանները մայիսի 13-ին  միջնորդել էին ընդհանուր իրավասության դատարանին՝ Աննա  Դանիբեկյանի նախագահությամբ փոխել կամ վերացնել Քոչարյանի խափանման միջոցը՝ կորոնավիրուսի  համավարակով պայմանավորված, կիրառել գրավ կամ անձնական երաշխավորություն: Որպես անձնական երաշխավորներ դատարանում հանդես եկան Հայաստանի և Արցախի նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանն ու Անուշավան Դանիելյանը: Դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօրվա նիստում հարց ուղղեց Քոչարյանին՝ արդյո՞ք նշված անձնական երաշխավորները կարող են ապահովել դատարանում Քոչարյանի պատշաճ վարքագիծը:

«Տասնամյակների հարաբերություններ են ձևավորված,  դրանք պահպանվել են մինչև հիմա: Ընդհանրապես նախագահ լինելու հանգամանքը ծանրագույն բեռ է ամբողջ կյանքի համար, որովհետև ամեն քայլ անելուց մտածում ես ինչպես կընկալվի, հասկանում ես, որ դու խոշորացույցի տակ ես գտնվում 24 ժամ, և սա լրացուցիչ ինքնասահմանափակումներ է դնում յուրաքանչյուրի համար, ով նման բաձր պաշտոն է  զբաղեցնում: Կա ձևավորված մի կարծիք, որ բոլոր դրական և բացասական կողմերով հանդերձ՝ ես խոսքի տեր մարդ եմ, և երբեք չեմ խուսափում պատասխանատվությունից, ժամանակակից բառապաշարով՝ դա մի բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ: Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է: Որևէ  քայլ, որ կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ կասկածներ առաջացնի, ուղղակի բացառվում է: Ինձ  համար նաև տհաճ է, որ պետք է կանգնեմ դատարանի առաջ և փորձեմ այդ հանգամանքը բացատրեմ ինչ-որ բառերով»,- ասաց Քոչարյանը։

Դատավորը հետաքրքրվեց.

«Ինչո՞ւ է  տհաճ, դուք կանգնած եք պետության ամենակարևոր ինստիտուտի  առջև, մի պետության, որի գլխին եք կանգնած եղել»:

Քոչարյանը պատասխանեց․

«Ես ասում եմ, որ տհաճ է, քանի որ ինձ թվում է, որ դրա բացատրության կարիքը չպետք է լիներ: Իմ կենսագրությունն է դա ապացուցում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP