16:06 14.06.2018
ՀՀ կառավարությունն առևտրային բանկերին առաջարկում է ներել ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները՝ տույժ-տուգանքները: Առաջիկայում նախագիծը պետք է քննարկվի Ազգային ժողովում:
Aravot.am-ի հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ բոլոր ֆիզիկական անձինք, որոնց բանկերը կհամարեն անհուսալի վարկառու, կարող են օգտվել համաներումից:
«Ժամանակային սահմանափակում չկա, թե երբ են վերցրել վարկը, որոշումը տարածվելու է մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ունեցած տույժ-տուգանքների վրա: Որևէ սահմանափակում չկա, թե որքան կլինեն տույժերի ու տուգանքների չափերը: Վարկի տեսակը սահմանափակված չէ, դրանք և՛ գյուղատնտեսական վարկերն են, և՛ սպառողական, և՛ հիփոթեք և այլն: Համաներումից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք»,- ասել է փոխնախարարը:
Հարցին, թե ովքե՞ր կարող են համարվել անհուսալի վարկառուներ, Պողոսյանը պատասխանել է, որ բանկերն անհատապես են որոշելու, թե ով կարող է անհուսալի վարկառու լինել: Ըստ փոխնախարարի՝ անհուսալի կարող են համարվել այն վարկառուները, որոնք վարկային պարտավորությունների ժամկետները չեն կատարում, պարբերաբար խախտում են վճարման ժամկետները:
«Այսինքն՝ բանկը վարկառուին գնահատում է անհուսալի, երբ գումարի հետվերադարձը անհնարին է կամ հավանականությունը ցածր է»:
Ըստ պաշտոնյայի՝ բանկերը գնալու են այդ քայլին, որովհետև նրանք խնդիր ունեն ազատվել ոչ որակյալ և անհուսալի ակտիվներից: Նրա խոսքերով՝ տույժ-տուգանքները զիջելով պետությունը հնարավորություն է տալիս ազատվել հարկային պարտավորությունից:
«Բանկերը այդ չվճարվող տույժերի և տուգանքների դեպքում եկամուտ են հաշվարկում, հետևաբար նաև շահութահարկ են վճարում: Այդ գումարների ներմամբ նրանք ազատվում են որոշակի չափի շահութահարկից»,- ասել է փոխնախարարը:
Նա նշել է, որ քաղաքացիները համաներումից կսկսեն օգտվել, երբ Ազգային ժողովն ընդունի օրենքը: Բանկերն այդ ժամանակ հանդես կգան հայտարարությամբ, և գործընթացը կսկսվի:
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...