19:28 17.06.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում որոշ շրջանակների մեկնաբանությունը, թե դա քաղաքական ենթատեքստ ունի: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց՝ այն մեկնաբանությունները, թե գործընթացը քաղաքական է, հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրգործեր:
«Հենց այդ հայտարարության օրն իմ մամուլի խոսնակը պատասխանել է, որ կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից և հայտարարության պատճառը դա է: Բայց նայենք վերջին երկու տարվա վիճակագրությունը. 2018 թվականի հուլիսից 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել հիմա ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով, հուլիսի 6-ին գործն ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ:
Խոսվում է Նվեր Ծառուկյանի մասին՝ Ծառուկյանի որդու: 2019 թվականի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրգործ: Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա: Խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակավայրում, այդ թվում՝ Ծաղկաձոր քաղաքի առանձնատանը»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով նաև Կարապետ Գուլոյանի՝ Գագիկ Ծառուկյանի փեսայի հետ կապված գործին:
Նա ավելացրեց, որ կոռուպցիոն գործերով մեր իրավապահ մարմիններն արդյունավետ չեն գործում:
«Կորոնավիրուսի հետ կապված պաշտոնանկությունների մասին, որ ասում էի, դրանք եղել են ինչ-որ առումով կուլմինացիա, բայց էդ պաշտոնանկությունների հետ որոշակի դեր է ունեցել էս պրոցեսը: Որոշ օղակներում զգացել եմ, որ կոռուպցիոն գործերն արհեստականորեն առաջ չեն գնում: Էս ընթացքում իրավապահ համակարգերում ունեցել ենք պրոբլեմ, առավոտյան ժամը 07։00-ին իրավապահները գնում են խուզարկության, տեսնում են՝ տանտիկինը մակիաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...