19:06 17.06.2020
2020թ. ամառային զորակոչի ընթացքում, ինչպես և նախորդ զորակոչերին, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում: Այն հանձնառու է քննարկելու քաղաքացիների դիմումներն ու բողոքները, մասնակցելու դրանցում արծարծված խնդիրների լուծմանը, դիտարկելու զորակոչի ընթացքը, դրսևորվող միտումները, առանձնացնելու և ներկայացնելու ուշագրավ հարցերը:
«2020թ. ամառային զորակոչի ընթացքում հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով: Կձեռնարկվեն միջոցներ առողջական տեսակետից այն անվտանգ անցկացնելու համար: Մշտապես կախտահանվեն ու կօդափոխվեն աշխատանքային տարածքները, հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին կտրամադրվեն ախտահանման ու պաշտպանիչ միջոցներ: Նիստերի մասնակիցների թիվը ողջամտորեն կսահմանափակվի, կկատարվի հանձնաժողովի անդամների կանոնավոր փոխարինում միմյանցով, նիստերը կգումարվեն առավել հաճախ` կրճատելով մեկ նիստի ընթացքում քննարկվող դիմում-բողոքների թիվն ու նիստերի տևողությունը, կպահպանվի անվտանգ հեռավորություն նիստի մասնակիցների միջև և այլն:
Ցավոք, լրատվամիջոցների ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում չեն կարող մասնակցել նիստերին, ինչը ժամանակավոր նահանջ է հանձնաժողովի աշխատանքային սկզբունքներից: Այդուհանդերձ, լրատվամիջոցները կարող են հետաքրքրող տեղեկություններն ու մեկնաբանություններն ստանալ հեռախոսով: Նույն կերպ կպարզաբանվեն նաև քաղաքացիներին հուզող հարցերը` խուսափելով նրանց ընդունելությունից և անմիջական շփումից:
Դիմում-բողոքի քննարկմանը կարող են մասնակցել առավելագույնը երկու անձ` զորակոչիկն ու նրա ընտանիքի մեկ անդամ:
Դիմում-բողոքը պետք է գրել տանը, դրան կցել անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական փաթեթը հանձնաժողովին փոխանցել մեկ անձի միջոցով կամ ուղարկել փոստով:
Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից, իսկ պարզաբանումների համար անհրաժեշտ է զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով:
Համոզված ենք, որ յուրաքանչյուրի գիտակից ու պատասխանատու վարքով կապահովենք հանձնաժողովի բնականոն աշխատանքը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող վերոհիշյալ հանձնաժողովը քաղաքացիների դիմումների և բողոքների գլխավոր հասցեատերերից է և դրանց լուծման ամենաարդյունավետ օղակը:
Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում դրա ծառայությունից օգտվել են ավելի քան 3 հազար քաղաքացիներ: Նախորդ զորակոչին հանձնաժողովն ստացել է 111 դիմում-բողոք` անմիջականորեն մասնակցելով դրանցից 68-ում արծարծված խնդիրների լուծմանը: Հանձնաժողովի միջամտությամբ կատարվել են զորակոչիկների 21 ստուգողական բուժհետազոտություն և 2 վիրահատություն, որի շնորհիվ կարևոր տվյալներ են բացահայտվել նրանց հիվանդությունների և առողջական խնդիրների վերաբերյալ: Այդ առումով զգալի է նաև մասնավոր բուժհետազոտությունների դերը, որոնց տվյալները համադրվում են այլ հետազոտական տվյալներին և օգնում հանգելու առավել հիմնավորված եզրակացությունների:
Ընդհանուր առմամբ, վերանայվել են զորակոչիկների զինծառայության պիտանիության մասին 28 եզրակացություն, ըստ որոնց 18 զորակոչիկի տրվել է մինչև 1 տարի, 5-ին` 3 տարի ժամկետով տարկետում, 5-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի: Բացի դրանից՝ 1 զորակոչիկի զորակոչն ընտանեկան հանգամանքների առնչությամբ առկախվել է:
Հարգելի հայրենակիցներ, չնայած այժմյան անսովոր իրավիճակին` կարող եք վստահ լինել, որ հանձնաժողովը կաշխատի իրեն բնորոշ անաչառությամբ, հետևողականությամբ և խորաթափանցությամբ»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հայտարարության մեջ:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...