Գագիկ Ծառուկյանի հորդորով՝ մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում. Իվետա Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Գագիկ Ծառուկյանի հորդորով՝ մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում. Իվետա Տոնոյան

21:07 17.06.2020

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար դժվար կլինի, երբ իրենց ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, չլինի կազմակերպչական անմիջակյան աշխատանքների գլխավերևում։ Սակայն, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, մենք շարունակելու ենք կուսակցության աշխատանքը թեʹ սոցիալական, թեʹ օրենսդիր, թեʹ այլ ոլորտներում»,- հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց դատարանի բակ եկած ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

Նա նաև նշեց, որ ամեն սցենարի պատրաստ են, թեպետ կատարվածը քաղաքական հետապնդում են որակում, այդուհանդերձ, ակնկալում են արդար դատավարություն: Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, ի՞նչ են անելու, նա պատասխանեց, որ որպես կայացած, ինքնաբավ քաղաքական միավոր, որ ունի 15 տարվա կենսագրություն՝ շարունակելու են գործունեությունը:

«Պարոն Ծառուկյանի կոչով մենք մեր աշխատանքները կազմակերպելու ենք հավուր պատշաճի։ Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քաղաքական թիմի անդամների հետ քննարկումների, կոնսուլտացիաների միջոցով և վերջում արդեն կոլեգիալ կայացվելու են մեր քաղաքական որոշումները»,- ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով իրենց աջակցություն հայտնած երեք կուսակցություններին՝  նա նշեց, որ բոլորի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակվում է.
«Պարոն Ծառուկյանը հակասություն չունի որևէ գործակցող կողմի հետ»,- ընդգծեց նա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

21:30 25.06.2025

38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...

Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված է

21:20 25.06.2025

Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված ​​է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

21:10 25.06.2025

Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան

«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

20:58 25.06.2025

Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում է

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

20:40 25.06.2025

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

Ստամբուլում ընթացող բանակցություններում Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հույս հայտնելով ուկրաինական հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ։ Հեռարձակումը վարել է TRT Haber հեռուստաալիքը։ «Մենք կարծում ենք, որ Ստամբուլում բանակցությունները հնարավորություն են բացել հրադադարի և երկարատև խաղաղության համար։ Սա […] ...

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

20:30 25.06.2025

Գոռ Երիցյանը պարտություն է կրել

Կիսամիջին քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը (20-2) Կալիֆոռնիայի Սանտա Ինես քաղաքում մենամարտ է անցկացրել ամերիկացի Վերնոն Բրաունի (14-2) հետ: Երիցյանը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և պարտություն կրել: Մինչև 7-րդ ռաունդը հայ բռնցքամարտիկը միավորներով առավելություն է ունեցել: ...

BACK_TO_TOP