Այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում. Երեմ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում. Երեմ Սարգսյան

23:26 18.06.2020

Նիստը հետաձգվեց, որովհետև մի քանի ժամ ակտիվ աշխատում էինք: Իրականում բոլորս էլ արդեն հոգնել էինք: Ծավալը դեռևս բավականին մեծ է, որպեսզի շարունակենք: Դրա համար միջնորդություն եղավ, որպեսզի հետաձգվի, առավոտյան՝ ժ. 10.30 շարունակենք: Այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննության հետաձգման մասին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե 72-ժամյա սահմանափակումը չկար, փաստաբանը ասաց՝ չկար, քանի որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ է: Փաստաբանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժել է, որոշումը դեռևս չի տվել:

«Որոշումը տալուց հետո կծանոթանանք: Դրա վերաբերյալ դիրքորոշում կարտահայտենք: Մենք այսօր փորձեցինք հիմնավորել, վստահ եմ, որ հիմնավորել ենք, որ այս քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի կարգով է քննվում որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, թե կոնկրետ որ քրեական գործերը նախաքննական որ մարմինները պետք է քննեն:

Այն հոդվածը, որով հարուցվել է քրգործը ԱԱԾ-ում, սա ՀՔԾ-ին ենթակա գործ է: Դատախազն իրավունք չունի փոխել նախաքննական մարմիններին: Այստեղ առաջին պահից սկսած ապօրինի է եղել, հետևաբար հետագա բոլոր գործողությունները ապօրինի են: Սա առաջին փաստարկն է, որ ներկայացրել ենք, դատարանը պետք է իր որոշմամբ անդրադառնա:

Լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, հիմնավորել դատարանին, որ այստեղ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, այլ ոչ թե իրավական»,- ասաց Սարգսյանը:

Նանաև հայտնեց, որ այն փաստաթղթերը, որ հայտնաբերվել է, դրվել է հիմքում, հայտնաբերվել է 2019թ. փետրվարի 5-ին: Փետրվարի 6-ին կոնկրետ անձի հարցաքննության ժամանակ հարց է տրվել, որ այս փաստաթղթերից տպավորություն կա, որ ընտրողների ձայներ են գնվել, ի՞նչ կասեք դրա մասին:

«Այդ ցուցմունքի հարցին պատասխանը չի հնչել և 4 ամիս՝ մինչև Ծառուկյանի հայտարարությունը՝ հունիսի 5-ի, երբ քննադատեց կառավարությանը, այդ պահից սկսած վերհիշեցին, որ նման հանգամանք կա և որոշեցին նույն անձին նորից հարցաքննել»,- հավելեց փաստաբանը՝ նշելով, որ նոր փաստական տվյալ չեն ստացել:

«Նույն փաստաթուղթը ամսի 10-ին զննում են ու քրեական գործ են հարուցում»,- ընդգծեց փատաբանը:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

BACK_TO_TOP