Ում է սիրահետել Արգենտինայի մարզիչը, քանի մարմնավաճառուհու հետ է զվարճացել Մեքսիկայի հավաքականը… – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ում է սիրահետել Արգենտինայի մարզիչը, քանի մարմնավաճառուհու հետ է զվարճացել Մեքսիկայի հավաքականը…

19:34 14.06.2018

Աշխարհի գավաթը մինչև Մոսկվա հասնելը շրջեց 51 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Այսքանով էլ, առայժմ, սահմանափակվում է Հայաստանի կապը աշխարհի առաջնության հետ, եթե իհարկե հաշվի չառնենք, թե Ռուսաստանում բնակվող քանի հազար մեր հայրենակիցներ տեսականորեն հնարավորություն ունեն ներկա լինել խաղերին:

Ի դեպ, դեռ երկու շաբաթ առաջ 2 միլիոն 300 հազար տոմս, կամ ընդհանուր տոմսերի 90 տոկոսն արդեն վաճառված էր: Շուրջ 90 հազար տոմս միայն ամերիկացիներն են գնել, 80 հազար՝ բրազիլացիները, 70 հազար՝ կոլումբիացիները: Ավստրալիան ու Անգլիան ևս առավել մեծ թվով տոմսեր գնած երկրների թոփ-տասնյակում են, չնայած որ այս երկրների կառավարությունները ռուսների հետ քաղաքական սկանդալներից հետո որոշեցին բոյկոտել առաջնությունը:  Անգլիական մի պարբերական նույնիսկ գրեց, թե Ռուսաստանում մարզված կանանց հատուկ խմբեր են կազմավորվում, որոնց միակ գործը անգլիացի զբոսաշրջիկներին ծեծելն է: Առնվազն 40 հազար անգլիացի երկրպագու այդ լուրերին լուրջ չվերաբերվեց և եկավ Ռուսաստան՝ աշխարհի խաղերը տեղում դիտելու:

Աշխարհի առաջնությանը ներգրավված 11 ռուսական քաղաքներում, ընդհանուր առմամբ, մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկների են սպասում: Սակայն քննադատություններն ու առաջնության կազմակերպման մանրումեծ թերությունների մասին հատկապես արևմտյան մամուլի հրապարակումները  հիմա էլ չեն դադարում:

 Վերջերս Վոլգոգրադի նորակառույց մարզադաշտի զուգարաններից մեկի լուսանկարը հրապարակվեց: Շինարարները մոռացել էին զուգարանակոնքերի միջև միջնապատեր տեղադրել:   Շատերը միանգամից օլիմպիական Սոչիի հյուրանոցներից մեկի երկու զուգարանակոնքով նկարը հիշեցին: Իսկական երկրպագուների համար,  սակայն նման թերությունները անհարմարություն չեն: Բրազիլացիները, օրինակ, ամեն թերության կհարմարվեն, միայն թե իրենց սիրելի հավաքականը հաղթի: Ի դեպ, Բրազիլիայում որոշել են հավաքականի խաղերի ժամերը դարձնել ոչ աշխատանքային: Միևնույն է, երբ Բրազիլիան է խաղում, ոչ մի բրազիլացի չի աշխատելու, ավելի լավ է օրենքով չաշխատեն,  հետո չաշխատած օրերը լրացնեն ազատ օրերի հաշվին:  Այսպես են որոշել իշխանությունները:

Լատինամերիկյան երկրներում  ֆուտբոլը մի ուրիշ կիրք է, ֆուտբոլիստներին էլ ներելի է ամեն ինչ: Օրինակ՝ Արգենտինայի հավաքականի մարզիչը՝ Խորխե Սամպաոլին,  առաջնության նախօրեին հայտնվել է սեքսուալ սկանդալի մեջ:  Նա փորձել է սեռական բնույթի  ոտնձգություններ անել հավաքականի խոհարարի հանդեպ: Այս պատմությունը, սակայն, Արգենտինայում ջրի երես չեն հանում: Լուրեր տարածվեցին, թե Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը անձամբ է գումար վճարել խոհարարին լռության համար, իսկ 58-ամյա Սամպաոլին հանգիստ խղճով հավաքականի հետ մեկնել է Մոսկվա:

 

Իսկ Մեքսիկայի գրեթե ամբողջ հավաքականը՝ 9 ֆուտբոլիստ մինչ Ռուսաստան գալը  Մեխիկոյի հայտնի հյուրանոցներից մեկում զվարճանքներ է կազմակերպել 30 մարմնավաճառուհիների  հետ: Հասարակությունում սա նորմալ են ընդունել: Ասել են՝ տղաները մարզումներից չեն բացակայել, իսկ  իրենց հանգիստը կազմակերպել են ինչպես ցանկացել են:
Բայց ամենահետաքրքիր սկանդալը ՌԴ-ում է գրանցվել: Պետդումայի՝ կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահ Տամարա Պլետնյովան առաջարկել է աշխարհի առաջնության ժամանակ  արգելել է ռուս կականց կապեր հաստատել արտասահմանցի զբոսաշրջիկներ հետ: Պլետնյովան հիշեցրել է, որ 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայից հետո երկրում մեծ թվով միայնակ մայրեր հայտնվեցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP