Presse Portal- ում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ անկարգությունները սկսվել են թմրամիջոցների վաճառքի հետ կապված ոստիկանության ստուգման արդյունքում:
Հաղորդվում է, որ մարդիկ ուղևորվել են Շտուտգարտի կենտրոնում գտնվող Շլոսպլաց հրապարակ և բաժանվել խմբերի: Անկարգությունների մասնակիցները «ագրեսիվ գրոհներ» են իրականացրել ոստիկանության աշխատակիցների վրա, կոտրել խանութների ցուցափեղկերը և թալանել դրանք:
Դեպքի վայր են ժամանել ավելի քան 200 ոստիկաններ, գործի է դրվել ոստիկանության ուղղաթիռը: