Մարդու սեփականությունը ձեռքից վերցնում են՝ իր կամքին հակառակ. սահմանադրագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Մարդու սեփականությունը ձեռքից վերցնում են՝ իր կամքին հակառակ. սահմանադրագետ

20:19 14.06.2018

Սահմանադրական դատարանը մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: SHANTNEWS.am-ը դիմեց սահմանադրագետ Վարդան Այվազյանին՝ պարզելու՝ օրենքում կատարված փոփոխություններից հետո արդյոք այն այլևս չի՞ հակասում Սահմանադրությանը:

Նրա խոսքով՝ հիմնական տարբերությունն այն է, որ նախկինում 5 տոկոս էր պարտադիր կուտակայինի չափը՝ 5 % քաղաքացին էր վճարում, 5 %` պետությունը, հիմա այդ համամասնությունը փոխվել է. 2,5 % վճարելու է քաղաքացին, 7,5 %՝ պետությունը:

«Տարբերությունն ընդամենը տոկոսի չափն է, ինքը երևույթը, ինչպես այն ժամանակ, սահմանադրությանը հակասող է, որովհետև Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունն ինքն է քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության բեռն ապահովում, ընդ որում՝ եթե այսօր 1974 թ. հետո ծնված քաղաքացիները վճարում են, հայտնի չէ, ասենք, ով ինչքան կապրի, այս անորոշությունը կա: Երկրորդը՝ սեփականության իրավունքը Սահմանադրությամբ մարդու բացառիկ իրավունքն է, մարդու աշխատավարձն էլ համարվում է իր սեփականության իրավունքի բացառիկ օբյեկտը, այս առումով՝ այն որպես համակարգ վատը չէ, միայն թե «պարտադիր» բաղադրիչը պետք է հանվի և դառնա կամավոր»,- ասաց նա:

Սահմանադրագետի խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են հետագայում երջանիկ ծերություն վայելել, թող այդ վճարումներն անեն՝ պետության հետ համագործակցելով, իսկ պարտադիրի առումով՝ եթե քաղաքացին դրա հետ համաձայն չէ, ապա, փաստորեն, նրա սեփականությունը ձեռքից վերցնում են՝ իր կամքին հակառակ: Ըստ Այվազյանի, լավ կլիներ, եթե այս օրենքի վերաբերյալ համապարփակ սոցհարցում անցկացնեին՝ իրական սոցհարցում, տեսնեին՝ քաղաքացիների ո՞ր մասն է կողմ, որը դեմ, որ խոսակցությունն էլ առարկայական լիներ: Նա նշեց, որ շրջապատում այս թեմային անդրադառնալիս, ակնհայտ է, ըստ էության, բոլորն էլ դեմ են արտահայտվում «պարտադիր» բաղադրիչին:

«Պետության բեռը մեծանում է, քաղաքացու բեռը փոքրանում, բայց համատարած անվստահության մթնոլորտում քաղաքացիները դեռ հոգեբանորեն չեն հաշտվել այդ  մտքի հետ, այդ գաղափարը չեն ընդունում: Դա ընդունելի կլինի այն ժամանակ, երբ մարդն անվերապահորեն վստահի պետությանը: Օրինակ, եվրոպական երկրներում մարդիկ պետությանն ավելի շատ են վստահում, քան իրենց ընտանիքներին, դրան հասել են պետությունները, բայց մեզ մոտ, ըստ էության, դա քաղաքացիների մոտ ևս մեկ անգամ անվստահություն կառաջացնի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք կան բավարար հիմքեր՝ սահմանադրական դատարան դիմելու և օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար, նա պատասխանեց, որ մեր երկրում միասնական իրավական մտածելակերպ չի ձևավորվել, ամեն մեկը սեփական սուբյեկտիվ մեկնաբանություններն ունի, ինչն անթույլատրելի է, նույն սահմանադրականության հարցում ևս անընդունելի է, որ ամեն մեկն իր սուբյեկտիվ ընկալմամբ փորձի հիմնավորել:

«Այսօրվա այս վիճակի, ՍԴ այսօրվա կազմի առումով ես վստահ չեմ, որ Սահմանադրական դատարանը կարող է այն հակասահմանադրական ճանաչել: Եթե ՍԴ-ի փոխարեն լիներ համակարգիչ, և այդ տվյալները մենք մուտքագրեինք` համակարգիչն ավտոմատ կերպով օրենքը հակասահմանադրական կճանաչեր, բայց այս միասնական իրավական մտածողությունը, սահմանադրական օբյեկտների միատեսակ ընկալումն այսօր չկա՝ ոչ պետական մարմինների, ու առավել ևս՝ ոչ ՍԴ, ոչ էլ քաղաքացիների մոտ»,- ասաց նա:

Օրենքում կատարված փոփոխություններով պետության վրա լրացուցիչ բեռ դնելուն ու դրա հետևանքով կոռուպցիոն նոր ռիսկերի առաջացման հավանականությանն անդրադառնալով՝ Այվազյանը նշեց, որ պետական համակարգում՝ բյուջետային հիմնարկներում, նման բաներ չեն լինի, բայց մասնավոր ոլորտում բացառված չէ, որ գործատուները նման խնդիրներ առաջ քաշեն՝ աշխատավարձը ցածր ձևակերպեն և այլն: Նրա խոսքով՝ ցածր ձևակերպվող աշխատավարձի խնդիրը կարող է լինել նաև անկախ կուտակային համակարգից՝ ավելի քիչ վճարելու, ավելի փոքր հարկեր վճարելու առումով, սակայն սա իբրև ևս մեկ խթան կգումարվի մնացած գործոններին ու կավելացնի կոռուպցիոն ռիսկերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

BACK_TO_TOP