14:16 05.01.2018
Սա այն է, ինչ մնացել է խոզի՝ ամենևին ոչ փոքր բդից, որը հունվարի 1-ին դրվեց մեր սեղանին: Մեր տան պարագայում ակնհայտ է, որ բուդ ճաշակել ցանկացող հյուրերի թիվը տարեցտարի նվազում է: Օրինակ` նախորդ տարի՝ հունվարի 5-ին, այն ամբողջությամբ սպառված էր: Այս իրավիճակում մեկ այլ բան էր հետաքրքիր պարզել՝ քանի՞ ընտանիք է այս տարի իր սեղանին դարձյալ խոզի բուդ դրել կամ քանի՞սն են հետևում խորհրդային տարիներից մնացած այդ սովորությանը՝ պատճառաբանությամբ, թե սիրում ենք, տաքացնելու անհրաժեշտություն չկա, հարմար է:
«2017 թվականի տվյալով՝ Հայաստանում 175 հազար խոզ է պահվել: Ստացվում է՝ ունեցել ենք 350 հազար բուդ: Եթե բոլոր խոզերին մորթեին, սեղանին բուդ կարող էր դնել ընտանիքների կեսը միայն, քանի որ Հայաստանում մոտ 700 հազար ընտանիք կա: Բայց բոլոր խոզերը չէ, որ մորթվում են՝ պահվում է մայրական կազմը, ձագերը, այսինքն՝ շուկայում հայտնվել է առավելագույնը 250 հազար բուդ»,- ShantNews-ի հարցին այսպես պատասխանեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ Ադիբեկյանի՝ ստացվում է, որ Հայաստանում ամանորյա սեղանին խուզի բուդ կարող է դնել ամեն 3-րդ կամ 4-րդ ընտանիքը: Թե կոնկրետ քանիսն է դրել, հստակ դժվար է ասել, քանի սոցիոլոգիական հարցում արված չէ: Բացի այդ, որոշ ընտանիքների սեղաններին ոչ թե տեղական, այլ ներմուծված բուդ է դրվում:
Երբ չկա սոցիոլոգիական հարցում, դժվար է նաև ասել՝ սեղանին բուդ դնելու սովորությունը վերջին 5 տարում ավելի շատ ակտիվացե՞լ է, թե՞ նվազել: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրորդ տեղում հնդկահավն է: Այն ևս շարունակում է զարդարել ամանորյա սեղանը:
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:17 01.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...