20:31 25.06.2020
Հունիսի 25-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ «Բայազետ Ագրո» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, տեղակալ Արթուր Շատվորյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
«Բայազետ Ագրո» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Մակարյանը ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ու նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայացրեց սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմաններն ու հզորությունը, գործունեության հնարավորություններն ու հեռանկարները:
«Սպանդանոցը հիմնականում պատրաստ է շահագործման: Այն կգործի օրական 40 խոշոր եւ 80 մանր եղջերավորների մորթի համար: Կբացվի 10 մշտական աշխատատեղ: Մենք ունենք թե՛ անասուններ տեղափոխող, թե սառնարանային մեքենաներ: Գնագոյացումը լինելու է տրամաբանված, մեր կազմակերպությունը գերշահույթ չի հետապնդելու: Մտածել ենք նաեւ ներքին օրգանների վերամշակման համար ենթակառույցներ ստեղծելու մասին:Մենք արտադրողին եւ շուկային կառաջարկենք այնպիսի պայմաններ, որ դրանք ձեռնտու լինեն բոլոր կողմերին:Հուսով եմ, որ մեր եւ մյուս կողմերի սպասելիքները կարդարանան»,-նշեց Մկրտիչ Մակարյանը:
Շրջայցից հետո իր տպավորություններով կիսվեց ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Բավականին լավ աշխատանք է կատարված: Չնայած նկատված մանր թերություններին՝ սպանդանոցն արդեն պատրաստ է՝ մորթ իրականացնելու: Համոզված ենք, որ հուլիսի 1-ից արդեն մեզանում հուսալիորեն կգործի արտադրող-մորթ իրականցնող-սպառող շղթան, ու բնակչությանը կմատակարարվի միանգամայն անվտանգ մսամքերք: Փորձը ցույց տվեց, որ սպանդանոցային մորթի անցնելու քաղաքականության շուրջ աղմուկ էին բարձրացնում նրանք, ովքեր քաղաքացիներին հրամցնում էին սատկած միս, տավարի մսի փոխարեն՝ ձիու կամ էշի միս, կարողանում էին ճարպկորեն թաքնվել օրենքից: Սպանդանոցային մորթի անցնելու դեպքում բացառվելու են նման դեպքերը: Այսօրվա դրությամբ մենք Հայաստանի Հանրապետությունում արդեն ունենք շուրջ 40 գործող սպանդանոց: Մինչեւ տարեվերջ դրանց թիվը կկրկնապատկվի, ինչը ոլորտում կառաջացնի լուրջ ու առողջ մրցակցություն՝ նպաստելով մսամթերքի անվտանգության բարձրացմանն ու ապահովմանը »,-ներկայացրեց Գերոգի Ավետիսյանը:
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հավաստմամբ՝ այժմ Գեղարքունիքում եւս 2 սպանդանոց են գործում Սեւանում , իսկ առաջիկայում հերթական սպանդանոցը կբացվի Ճամբարակում: Իսկ այս տարվա ընթացքում սպանդանոցներ կգործարկվեն նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի եւ Մարտունու տարածաշրջաններում: «Այժմ սպանդանոցների շինարարության ու վերազինման աշխատանքներ են ընթանում Լիճքում, Վաղաշենում, Վարդենիսում: Աշխատանքները ավարտի հասցված կլինեին, եթե չխանգարեր համավարակի վտանգը: Սակայն մինչեւ տարեվերջ, դրանք շահագործվելու են»,-ներկայացրեց Արշակ Էլիզբարյանը:
17:02 04.07.2025
Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր ՏեբասԼա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ ...
16:58 04.07.2025
Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […] ...
16:54 04.07.2025
Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքըԲնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն: Հուլիսի 2-ին Դրախտիկ գյուղի 42-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է բերել որսորդական հրացան, տարբեր տրամաչափերի 144 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված շղթա, պահեստատուփեր, ծխագլանակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
16:50 04.07.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումըՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր […] ...
16:45 04.07.2025
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Ռիադը որպես հանդիպման վայրՌուսաստանը պատրաստ է դիտարկել Ռիադը որպես հարթակ ռուս-ամերիկյան հնարավոր ապագա հանդիպումների համար, եթե դրանց վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք քննարկել այս հյուրընկալ և բարեկամական հարթակը, ինչպես արդեն արել ենք, երբ մեր ամերիկացի գործընկերների առաջարկով հանդիպում տեղի ունեցավ Ռիադում։ Ես ելնում եմ այն փաստից, որ և՛ […] ...
16:34 04.07.2025
Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։ «Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ […] ...