23:55 25.06.2020
Քանի որ լրագրողները շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։
«Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես ներգրավվել եմ որպես վկա և հնարավոր մեղադրյալ, եթե պարզվեր սուտ մատնության հանցակազմը։ Քննիչի բոլոր հարցերին պատասխանել եմ, ու քննիչը վերջում գործը կարճել է, ինչը ես ընկալում եմ որպես իմ ներկայացրած փաստերի ճշմարտացիության ամրագրում, իսկ քննիչն ասում է. «Հարգելինե՛րս, այս հարցը ես քրեաիրավական դաշտում չեմ դիտարկում, գնացե՛ք աշխատանքային ռեժիմով հարցը լուծեք»։ Բնականաբար, քննիչը գիտնական կամ կրթության/գիտության կառավարիչ չէ։ Հենց աշխատանքային հարաբերություններում էլ կարևոր են արժեքային ու մասնագիտական որակները, որոնց մասին էլ ես ի սկզբանե խոսել եմ։
Պատկերի ամբողջական պարզության համար ներկայացնեմ քննիչի որոշումից մի հատված։
1) Առաջին պարբերությամբ քննիչը փաստում է, որ փոխկապակցված անձանց առկայությունը հանձնաժողովում չի համարում պաշտոնական քրեորեն պատժելի, առավել ևս որ հանձնաժողովն ամբողջությամբ չի հերքել արտագրության դեպքերը։ Նշեմ, որ գործի մեջ ցուցմունք կա (այլ անձի կողմից), որ հանձնաժողովը սկզբնական եզրակացությամբ հերքել է արտագրության հանգամանքն ընդհանրապես, սակայն մամուլում մամուլում բարձրացված աղմուկից հետո որոշ չափով փոխվել է։ Կոնկրետ ինձ համար սա անթույլատրելի պրակտիկա է։
2) Գործ չհարուցելու հիմնավորման երկրորդ պարբերության ձևակերպումը զուտ իրավական է, ու կրկին արժեքային հարց է, մենք նորմա՞լ ենք համարում գրագող ռեկտոր ունենալու փաստը, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը հստակ պետք է ձևակերպի կրթության և գիտության գծով ռազմավարություն մշակող մարմինը՝ ամենաբարձր մակարդակով։ Այս հարցին քննիչը չի կարող պատասխանել։
3) Երրորդ պարբերությունը չեմ մեկնաբանի, իսկ չորրորդ և հինգերորդ պարբերություններն ընդհանրապես կապ չունեն թեմայի հետ։ Շատ ուրախ եմ, որ կոլեկտիվն աջակցում է իր ղեկավարին, բայց դա իմ ու քննիչի գործը չէ։ Նման օրինակներ բազմաթիվ են թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ դատական համակարգերում: Ընդ որում, տվյալ միջավայրը հաճախ լինում է անառողջ, երբեմն` թունավոր։
Արժեք ու միտք ստեղծելը բարդ գործ է, բայց ստեղծելու համար պարտադիր պայման է սեփական արժեքներիդ չդավաճանելը։ Հետհեղափոխական շունչը վճռական էր, սկզբնական փուլում` անզիջում, ինչի արդյունքում որոշ մարդիկ թողեցին իրենց պաշտոնները, և չպետք է թույլ տանք` այդ շունչը մարի կոնկրետ մարդու անձնական շահերին բախվելիս»,- գրել է նա:
16:05 04.07.2025
Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով15:50 04.07.2025
Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...