ԱՄՆ-ում ծննդյան օրվա երեկույթից հետո ընտանիքի 18 անդամները վարակվել են կորոնավիրուսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.04 oC

ԱՄՆ-ում ծննդյան օրվա երեկույթից հետո ընտանիքի 18 անդամները վարակվել են կորոնավիրուսով

23:36 26.06.2020

ԱՄՆ Տեխաս նահանգում Քեռոլթոն քաղաքի բնակչուհու ծննդյան տարեդարձի առիթով տանն անցկացված երեկույթից հետո նրա ընտանիքի 18 անդամները վարակվել են կորոնավիրուսով: Երեք մարդ հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է ABC-ն, հոբելյարի բարեկամներից մեկն ասել է, որ իր հայրն ու մայրը՝ Ֆրենկը և Քերոլը, որոնք արդեն 80-ից բարձր տարիքի են, ինչպես նաև նրա քույրը՝ Քեթին, որը բուժում է ստանում կրծքագեղձի քաղցկեղի դեմ, հոսպիտալացվել են: Ֆրենկի վիճակը գնահատվում է որպես ծանր: Նրան պատրաստվում են միացնել արհեստական շնչառության սարքին:

Հաղորդվում էր, որ Բարբոսա ընտանիքը չի խախտել նահանգի ​​կանոնները: Միջոցառմանը, որը տևել է ընդամենը երկու ժամ, մասնակցել է 25 մարդ: Քեթին չի մտել տուն և փորձել է պահպանել սոցիալական հեռավորությունը. այնուամենայնիվ, նրա թեստը դրական է եղել: Քերոլը նույնպես երկար չի մնացել տոնին: Նա հանձնել է նվերը և հեռացել: Եվ, ըստ երևույթին, նա վարակվել է և վարակել տանը մնացած Ֆրենկին:

Ընտանիքի անդամներից Ռոնը, որն ինքն էլ աշխատում է շտապօգնությունում, ենթադրում է, որ վարակն ընտանիք է բերել իր եղբորորդին, որը վերջերս հազում էր, բայց դա լուրջ չէր համարում: Ինքը՝ Ռոնը, և նրա բժիշկ կինը հրաժարվել են մասնակցել երեկույթին՝ վախենալով, որ նրանք կարող են դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Եղբորորդին տոնակատարությանը սերտ կապ է ունեցել յոթ հարազատների հետ: Բոլորն էլ վարակվել են: Նրանք այնուհետև ընտանիքներում տարածել են COVID-19-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

19:35 18.05.2025

Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […] ...

Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում

19:15 18.05.2025

Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում

Մայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Թեհրանում

18:55 18.05.2025

Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Թեհրանում

Իրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

18:27 18.05.2025

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

ԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

18:00 18.05.2025

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

BACK_TO_TOP