08:19 15.06.2018
Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը: «Թավջութակ» մասնագիտությամբ անցկացված մրցույթում հաղթեց Ջոնաթան Սվենսենը (Դանիա): Երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն): Երրորդը հորիզոնականը կիսեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) և Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն):
Մրցույթի առաջին մրցանակակիրը ստացավ 15 հազար, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 10 հազար, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևներ: Դափնեկիրների անունները հայտնի դարձան հունիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում:
Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: Մասնավորապես, «Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր Արմեն Բաբախանյանին: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացավ Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն): Վասիլի Ստեփանովին (Ռուսաստանի Դաշնություն) հանձնվեց հատուկ մրցանակ՝ Արամ Խաչատրյանի սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար: Տրվեցին նաև մի շարք այլ հատուկ պարգևներ:
«Ինձ համար անկանխատեսելի էր մասնակիցների այս մակարդակը: Բոլոր երաժիշտները ֆանտաստիկ էին, հիասքանչ: Նրանց կատարումները շատ լավն էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ, հանրահայտ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Նշենք, որ մրցույթը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Պենդերեցկին ասաց, որ հանդիպել է Խաչատրյանին: «Նա մեզ այցելեց Կրակովի մեր տանը, շատ տարիներ առաջ: Շատ ջերմ մարդ էր: Մենք հանդիպեցինք, և 10 րոպե հետո դարձանք ընկերներ: Նա իսկապես հիանալի երաժիշտ էր և մարդ»,- վերհիշեց խաչատրյանական մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահը:
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին էլ ընդգծեց, որ ստուգատեսին մասնակցել են իսկապես շատ պրոֆեսիոնալ և բարձր կատարողական որակ դրսևորած երաժիշտներ:
«Շատ հետաքրքիր երաժիշտներ են, մեծ ապագա ունեն: Կարևորում եմ այն, որ բոլոր մասնակիցները սովորեցին Արամ Խաչատրյանի երկու ստեղծագործությունները: Սա շատ լավ առիթ էր, մանավանդ, հաշվի առնելով այն փաստը, որ եզրափակիչ փուլ անցած բոլոր երաժիշտներն արտասահմանից էին: Այսպես կարելի է նաև հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,- նշեց մրցույթի ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին:
Մրցույթի հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկավ Խաչատրյանի մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ում հովանու ներքո էլ անցնում է մշակութային տոնը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում էր «թավջութակ» մասնագիտությամբ, հունիսի 6-14-ը: Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հեղինակավոր երաժիշտներ: Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...