Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուս է ախտորոշվել 6719 հոգու մոտ․ դեպքերի աճը նվազում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուս է ախտորոշվել 6719 հոգու մոտ․ դեպքերի աճը նվազում է

22:47 29.06.2020

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսի 6719 նոր դեպք է հայտնաբերվել, ինչն ապրիլի 29-ից ի վեր 24 ժամում գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Հիվանդների 31.6%-ի մոտ հիվանդության կլինիկական ախտանիշներ չեն եղել, հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը։ Այսպիսով, ՌԴ-ում մինչև օրս արձանագրվել է ընդհանուր առմամբ 641.151 դեպք։

Գործակալության փոխանցմամբ՝ վարակակիրների թվի ամենօրյա աճը շարունակում է նվազել։ Երեկ արձանագրվել է 6791 դեպք, շաբաթ և ուրբաթ օրերին՝ 6800, հինգշաբթի և չորեքշաբթի՝ 7100, երեքշաբթի՝ 7400, իսկ անցյալ երկուշաբթի՝ 7600։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 93 է, որոնցից 23-ը բաժին են ընկնում Մոսկվային։

Մեկ օրում առողջացել է 4343 մարդ, իսկ հիվանդության սկզբից ի վեր՝ 403 430։

Ռուսաստանում սահմանափակումները փուլ առ փուլ մեղմացվում են։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, հուլիսի 15-ից ՌԴ-ում արդեն կբացվեն կինոթատրոնները, որոնք փակ էին մարտի կեսերից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:05 19.08.2025

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

10:00 19.08.2025

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:50 19.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

09:40 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 19.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP