14:39 15.06.2018
Որոշ ժամանակ առաջ 14-ամյա երեխային որոնող կամավորական խմբի ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանը գրեց, որ կամավորական որոնողական աշխատանքները դադարեցվում են։
«Կամավորներ և պարզապես սրտացավ մարդիկ, մեր թիմի կամավորական որոնողական աշխատանքը այս պահին դադարեցվում է մինչև Հայկի գտնվելու վայրի մասին ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՍՏԻ տեղեկատվություն ստանալը։
Հենց եղավ հավաստի լուր, մենք ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՎԵՐՍԿՍԵՆՔ որոնումը։ Այս իրավիճակում ճիշտ է, թողնել, որ ոստիկանությունն և ԱԻՆ-ը անի իր աշխատանքը, իսկ վերջիններս նորություն ունենալու դեպքում անմիջապես կապնվելու են մեզ հետ։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՐԻ»,- գրել է Արուսիկ Մկրտչյանը։
SHANTNEWS.am-ի հետ զրույցում նույն բանն ասել է նաև կորած Հայկ Հարությունյանի եղբոր ընկերը՝ Անդրանիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ երեխային տեսնելու վերաբերյալ շատ զանգեր են լինում, բայց երբ գնում են դրանց հետքերով, պարզվում է, որ իրականությանը չեն համապատասխանում, ուստի հարազատները ևս որոշել են սպասել հավաստի տեղեկության՝ շարունակելով աշխատել ոստիկանության հետ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ երեխային գտնելու ուղղությամբ աշխատանքները իրենք շարունակում են: Իսկ ԱԻն-ը առավոտյան հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ մեկական փրկարարի միջոցով հերթապահություն է իրականացվում Արմավիրի մարզի Գեղակերտ, Ծաղկալանջ, Ամբերդ, Այգեզարդ, Լեռնամերձ, Աղավնատուն և Արագած գյուղերում:
Հիշեցնենք, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի կորելու մասին լուրը տարածվեց հունիսի 8-ին, 3 օր անց ասվեց, որ Այնթափում կորած երեխային տեսել են Էջմիածնի գյուղերում: Հաղորդվում էր, որ Հայկը աուտիզմ ունի ու չի խոսում։
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...