17:54 15.06.2018
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյան-Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս:
«Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Հարցի առնչությամբ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ։ Փաստը հաստատվել է նաև գյուղատնտեսության նախարարությունում:
Համաձայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության՝ կենդանաբանական այգու աշխատակիցները ենթարկվել են տուբերկուլոզի նկատմամբ համապատասխան հետազոտությունների, որոնց արդյունքները բացասական են»,- գրել է ԱՆ մամուլի խոսնակը՝ հիշեցնելով, որ կաթնասունների 54 տեսակ և թռչունների 80 տեսակ կարող է ենթարկվել տուբերկուլյոզով վարակման վտանգի:
Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, հազվադեպ ախտահարվում են ուղտերը, ձիերը, ոչխարները, այծերը, խոզերը: Վայրի կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդանում են ընձուղտները, փղերը, գոմեշները և այլն: Տնային կատուներն ու շները նույնպես կարող են հիվանդանալ տուբերկուլյոզով:
«Վարակը կարող է փոխանցվել հիվանդ կենդանուց մարդուն հիմնականում հում կաթ և կաթնամթերք օգտագործելու հետևանքով: Վարակի նկատմամբ առավել խոցելի են երեխաները, հետևաբար անհրաժեշտ է բացառել հում կաթի և կաթնամթերքի օգտագործումը: Կաթում տուբերկուլոզի հարուցիչները եռացնելիս ոչնչանում են ընդամենը 10 րոպեի ընթացքում:
Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է՝ չի կարելի բացառել նաև վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման: Ուստի ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս:
Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն»,- գրում է ԱՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ի խումբը երեկ եղել է Երևանի կենդանաբանական այգում, այնտեղ պնդել են, որ խնդիր եղել է, սակայն հունվար-փետրվար ամիսներին: Այս պահին կենդանիների անկման դեպքեր ու վտանգ չկա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...