Քիմ Քարդաշյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սերժ Թանկյանի նկարներով ֆիշինգ է իրականացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Քիմ Քարդաշյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սերժ Թանկյանի նկարներով ֆիշինգ է իրականացվել

11:08 09.07.2020

Վերջին շրջանում ֆիշինգի դեպքերը Հայաստանում շատացել են, ինչը կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ մարդիկ ավելի շատ են հիմա լինում համացանցում։ Այս մասին ասուլիսի մեկնարկին նշել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ Այդպիսի օրինակ է տարբեր հայտնի մարդկանց նկարներով առաջարկությունները, որոնց նպատակն օգտատերերի հաշիվները կոտրելն է։ Այդպիսի արշավ եղել է Քիմ Քարդաշյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սերժ Թանկյանի նկարներով։ Հայրապետյանը ներկայացրել է, որ ֆիշինգը ձկնորսություն բառից է, քանի որ երևույթն էլ է այդպիսին՝ որևէ խայծով մարդն ընկնում է ծուղակը։

«Ֆիշինգի դեպքում նույնիսկ տարբեր նիշերով բարդ գաղտնաբառը չի ապահովի զոհ դառնալուց, քանի որ ֆիշինգի դեպքում մարդը կարող է ստանալ էլեկտրոնային նամակ, որում գրված լինի, որ իր ֆեյսբուքյան էջում որևէ խնդիր կա, որը էջը կարող է ապակտիվացնել, և անհրաժեշտ է գրել գաղտնաբառն ու մուտքանունը, որպեսզի նման խնդրից խուսափեն։ Եվ եթե մարդը մտնում ու գրում է ուղարկված հասցեում իր գաղտնաբառն ու մուտքանունը, կտեսնի, որ ֆեյսբուքի նման էջ է, բայց եթե կարդա անունը, ապա կտեսնի նաև, որ այն լրիվ ուրիշ էջ է։ Այսպիսով՝ մարդն ինքնակամ իր տվյալները տալիս է չարագործներին»։

Նույնը վերաբերում է էլեկտրոնային նամակներին, որոնցում ասվում է, որ որևէ բարեկամ, ծանոթ, քեռի, կազմակերպություն իրենց ժառանգություն է թողել, տալիս են որևէ հասցե, որով պետք է անցնել ու լրացնել տվյալները։ Արդյունքում օգտատերը ոչ միայն կորցնում է իր էջը, հասցեն, այլև չարագործը հասանելիություն է ստանում այդ տիրույթում պահվող տվյալներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

21:35 08.06.2025

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

21:16 08.06.2025

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Վնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

21:06 08.06.2025

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

20:53 08.06.2025

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

Կառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

20:34 08.06.2025

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

BACK_TO_TOP