22:25 09.07.2020
Այս տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգման ծրագրում են ընդգրկվել Շիրակի մարզի մի շարք հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներ: Հիմնանորոգվում են 3 կարևոր մայրուղիները՝ Երևան-Գյումրի-Բավրա, Արմավիր – Գյումրի և Հոռոմ- Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը: Հոռոմ-Արթիկ -Ալագյազ ճանապարհը երկու մարզերի տարածքով է անցնում՝ Շիրակի և Արագածոտնի, Շիրակի մարզում հիմնանորոգվում է 4 ու կես կիլոմետրանոց հատվածը: Այն ճանապարհներից է, որը 13 տարի առաջ հիմնանորոգվել է, բայց ընդամենը միաշերտ ասֆալտ է փռվել: Իսկ հիմա հիմնային խնդիրներ են առաջացել՝ նստվածքային հատվածներ կան ճանապարհին:
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի հիմնանորոգման ծրագրերում ընդգրկված հատվածը միացնում է Գուսանագյուղը Հոռոմի խաչմերուկին: Հանրապետական նշանակության ճանապարհ է և հանդիսանում է տարանցիկ երկու կարևոր՝ Երևան-Գյումրի և Արմավիր-Գյումրի մայրուղիների համար: Տարանցիկ ճանապարհը շարքից դուրս էր եկել՝ ճաքեր ու նստավածքներ էին առաջացել:
«2007թվին է նորոգվել, բայց վրայի մենակ 5 սմ ասֆալտբետոնի ծածկն է եղել, հիմքին, ինչքան գիտեմ, ձեռք չեն տվել: Հիմա տեղեր կա, որ ծածկը քանդելուց հետո արդեն պարզ է դառել, որ գրունտը չի ապահովում ամրություն: Ներքևում հատվածներ ունենք, որ սևահող է կամ կավահող»,-SHANTNEWS-ին ասել է ճանապարհաշինական ընկերության աշխղեկ Վարդան Արզումանյանը:
13 տարի առաջ, երբ հիմնանորոգել են ճանապարհը, հիմքերի ամրացում չի կատարվել: Ճանապարհի առանձին հատվածներում նստվածքներ են ու շատ թույլ գրունտ:
Հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում նաև Երևան-Գյումրի-Բավրա ուղղությամբ, ճանապարհաշինական սուբվենցիոն հաստատված հայտերով տասնյակ մրցույթներ են կայացել ու նորերը հայտարարվել: Ճանապարհաշինության բաժնի պետը թվերով է ներկայացնում, թե ինչքան երկարության ու ինչ արժեքով աշխատանքներ են այս տարի մարզում կատարվելու:
«Մեր մարզում կիրականացվի, այս պահի դրությամբ, 4 մլրդ դրամի և 28,5 կմ երկարության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ: Ի դեպ, ասեմ, որ շինաշխատանքներ կսկսվեն մարզային, տեղական նշանակության ևս մեկ ճանապարհահատվածում: Դա Շիրակ-Կամո ճանապարհն է, որի մրցութային գործընթացն արդեն ավարտվել է»,-SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Ամենաշուտը Արմավիր-Գյումրի մայրուղում էին աշխատանքերը սկսվել: Բայց կարճ ժամանակ անց էլ դադարեցվեցին: Ասֆալտաշերտը հեռացնելուց հետո հիմնային աշխատանքներ են ի հայտ եկել, որոնք նախագծերում հաշվի առնված չեն եղել: Հիմա հիմնային աշխատանքների նոր նախագիծ է կազմվելու: Վերսկսման ժամկետները հստակ չեն, բայց մարզպետարանի պատասխանատուն վստահ նշում է, որ հիմնանորոգումն այս տարի կավարտեն:
Հոռոմ-Արթիկ-Ալագյազը 32 ու կես կիլոմետր է: Շիրակի մարզի 4 ու կես կմ այս տարի, ևս 6 կմ հաջորդ տարի է նախատեսված: Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի շուրջ 200 կմ տեղական ու մարզային նշանակության ճանապարհ վատ քանդված կամ անանցանելի վիճակում է: Հաջորդ տարի նախատեսվում է ծրագրում ընդգրկել ճանապարհներ Արթիկի տարածաշրջանում, ինչպես նաև Գյումրի-Հացիկ հատվածը:
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքում15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...