Թբիլիսին Կիևից պարզաբանում է պահանջել Սաակաշվիլիի հայտարարության հետ կապված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

Թբիլիսին Կիևից պարզաբանում է պահանջել Սաակաշվիլիի հայտարարության հետ կապված

09:04 10.07.2020

Վրաստանի իշխանություններն ուկրաինական կողմից պարզաբանում են պահանջել՝ կապված Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունների հետ, որ ինքը չի ճանաչում ներկայիս վրացական իշխանությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանի  պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողվի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիին։

Ավելի վաղ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ չի ճանաչում վրացական կառավարության լեգիտիմությունը։ Նա նաև հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ինքը կլինի առաջնագծում։

Սեսիաշվիլին հավելել է, որ Սաակաշվիլին իր քարոզչական ելույթներով միջամտում է Վրաստանի ներքին գործերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

11:26 10.05.2024

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցին: Նախատեսվում է, որ ԱԳ […] ...

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

11:09 10.05.2024

ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով: ...

2024թ-ի «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ Դենիս Մուկվեգեն

11:04 10.05.2024

2024թ-ի «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ Դենիս Մուկվեգեն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Նա Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման […] ...

Եկատերինբուրգում ինքնաթիռում կին է մահացել

10:27 10.05.2024

Եկատերինբուրգում ինքնաթիռում կին է մահացել

Ինքնաթիռում, որը Եկատերինբուրգից Թբիլիսի պետք է թռչեր, մի կին է մահացել։ Այս մասին գրում է Life-ը՝ Shot Telegram ալիքին հղումով։ Նշվում է, որ Red Wings-ի WZ-1103 չվերթի թռիչքը հետաձգվել է հինգ ժամով։ Կինը ինքնաթիռ է ժամանել անվասայլակով։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Թռիչքի ուշացման պատճառով տուժածին օգնելու համար կանչել են բժիշկներին, ովքեր սրտի մերսում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա

09:45 10.05.2024

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) լայնածավալ հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ահաբեկիչների օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Walla լրատվական պորտալը։ «Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների դեմ՝ հրետանու և ավիացիայի մասնակցությամբ», – նշում է պորտալը։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից […] ...

Ալթայում մի քանի տասնյակ մարդ է տարհանվել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

09:33 10.05.2024

Ալթայում մի քանի տասնյակ մարդ է տարհանվել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

Բիյսկ քաղաքի կենտրոնական քաղաքային հիվանդանոցում բռնկված հրդեհն օպերատիվ կերպով մարվել է ուրբաթ առավոտյան, հրշեջները վտանգի գոտուց դուրս են բերել 41 մարդու, տուժածներ չկան, հայտնում է Ալթայի երկրամասի Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման վարչությունը Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Երբ ժամանել է առաջին հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքային հիվանդանոցի յոթհարկանի շենքի վեցերորդ հարկի պատուհանից ծուխ […] ...

BACK_TO_TOP