Աննախադեպ ցածր գներ` Shant Digital TV-ին բաժանորդագրվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Աննախադեպ ցածր գներ` Shant Digital TV-ին բաժանորդագրվելու համար

20:31 11.07.2020

Shant Digital TV հավելվածը հերթական անակնկալն է պատրաստել բոլորիդ համար: Հայկական HD ալիքների բազմաֆունկցիոնալ հավելվածը դառնում է ավելի հասանելի ու մատչելի:

Ինչպե՞ս անցկացնել ժամանակն այն դեպքում, երբ ամառ է, երկար սպասված արձակուրդներն արդեն եկել են, բայց հնարավորություններն այս տարի սահմանափակ են: Այս հարցը վստահաբար այս օրերին շատերդ եք գոնե մտքում ինքներդ ձեզ տվել ու այդպես էլ ցանկալի պատասխանի չեք հանգել: Եվ նաև հենց սա հաշվի առնելով՝ Շանթ հեռուստաընկերությունը որոշել է օգնել իր հավատարիմ հեռուստադիտողներին և այդպիսով իր ներդրումն ունենալ ձեր հանգստի ճիշտ կազմակերպման գործում, մի գույն ավելացնել ձեր ամառային գունեղ ժամերին և ի վերջո անել մի բան, որ անխտիր բոլորին հասանելի ու հաճելի կլինի: Այսպիսով, հայկական էյչ դի ալիքների բազմաֆունկցիոնալ հավելվածը ձեռք բերելու հնարավորություններն ընդլայնվում են ու առաջարկվում է հաղորդումները, ֆիլմերն ու մուլտֆիլմերը դիտելու անասելի մատչելի տարբերակներ, որոնք կգտնեք միայն Shant Digital TV հավելվածում:

Սա թերևս հենց այն դեպքն է, երբ հանգիստ կարող ենք ասել, որ մեր HD ալիքների հայկական հավելվածը ձեզ հասանելի է անհավանական ցածր գներով: Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչպիսի՞ բովանդակություն է ձեզ հասանելի լինելու այդպիսի գնի դեպքում՝ գումարը ընդամենը սիմվոլիկ բնույթ է ստանում: Այս հավելվածը չունի տարիքի, ճաշակի ու պահանջարկի սահմանափակում: Այն բոլորի համար է՝ մարզասերից մինչև երաժշտասեր, մեծից մինչև փոքր, ասել կուզե` սա ընտանեկան հավելված է, որտեղ հանգիստ կարող եք ձեր երեխաների հետ վայելել ուսուցողական ֆիլմեր ու մուլտֆիլմեր հայերեն կրկնօրինակմամբ՝ այդպես նաև լցնելով ձեր ու ձեր երեխաների ամառային ժամանցն ու հանգիստը:

Բայց սա  դեռ ամենը չէ: Shant digital TV-ին սովորաբար լսում է նաև իր բաժանորդների դիտարկումներն ու առաջարկությունները և անում հետևություններ: Այսքանից հետո ձեզ ընդամենը մի քայլ է մնում. ակտիվացրե՛ք փաթեթը և դիտե՛ք ձեր սիրելի հաղորդումները, ֆիլմերն ու մուլտֆիլմերը բարձր որակով ցանկացած վայրում՝ ձեր հեռախոսով, թաբլեթով ու հեռուստացույցով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP