13:00 16.06.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր- Հաճն քաղաքի Շասս-Սուխ-Դոն փողոցի 17 հասցեում գործող «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն, օգտագործելով նույն ՍՊԸ-ի՝ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող՝ տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ-ի՝ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 28.794.000 դրամ գումար:Նախապատրաստվում են նյութեր:
Նույն վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն, օգտագործելով նույն ՍՊԸ-ի՝ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ-ի՝ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 37.950.000 դրամ գումար:
Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրեր առաջ նմանատիպ սխեմայով կատարված շուրջ 1.031.330.000 դրամի յուրացման դեպքեր էր բացահայտել:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...