Ներկայացվել է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ներկայացվել է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը

11:38 13.07.2020

Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։ Ըստ փոխնախարարի՝ շուրջ մեկ տարի չափորոշչի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետ, որոնց թվում՝ գործող մանկավարժներ։ «Չափորոշչի նախագծի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է դպրոցից պահանջները ձևակերպել ոչ թե գիտելիքային իմացության, այլ վերառարկայական կարողունակությունների՝ կոմպետենցիաների տեսքով։ Ութ առանցքային կարողունակություններն ամփոփում են դպրոցից ընդհանրական պահանջը, թե ինչպիսի շրջանավարտ ենք ուզում ունենալ»,-նշել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ չափորոշչի նախագծով՝ խնդիր է դրվել հասկանալ ու ձևակերպել, թե ինչպես է առանձին առարկան մասնակցում ընդհանուր կարողունակության ձևավորմանը։ «Մենք հանրակրթությունը պատկերացնում ենք որպես մի գործընթաց, որտեղ ամենակարևորը սովորողի շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե առարկաների։ Բացի այդ, մենք դպրոցին և ուսուցչին տալիս ենք ազատություն՝ իր վերջնաարդյունքը որոշելու համար»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով չափորոշչի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Այն է՝

  • Ծրագրի էական բեռնաթափում՝ ըստ աստիճանների նվազագույն ժամաքանակների մասով, որի շնորհիվ առաջարկվում է երկրորդ և չորրորդ դասարանում ևս երկուական շաբաթ հավելյալ արձակուրդի հնարավորություն ուսումնական տարվա ընթացքում։
  • Գնահատման փոփոխություն դեպի բնութագրող գնահատումը. հրաժարվել անբավարար գնահատականից, դրա փոխարեն սովորողների հետ աշխատել տարվա ընթացքում, այդ թվում կիրառելով հարակից գործիքները՝ պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաների հաշվառման, երկարօրյա ուսուցման հնարավորությունները։ Միավորային գնահատումն առաջարկվում է սկսել հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից։
  • Բացի ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներից, առաջարկվում է անհատական բաղադրիչը, որի շրջանակում սովորողի հանդեպ անհատականացված մոտեցման հնարավորություն է ստեղծվում։ Նախագծային ուսուցումը պարտադիր կլինի 7-12-րդ դասարաններում առնվազն մեկ նախագծի տեսքով, ինչպես որևէ առարկայի, այնպես էլ համայնքային ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված կլինեն որոշակի սոցիալական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը։
  • Ավագ դպրոցում առաջարկվում է հոսքային ուսուցումից հրաժարվել՝ ի նպաստ անհատականացված դասացուցակի, որը կկազմվի պարտադիր առարկաների համադրությամբ և այլն։

​​​​​​​Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ փատաթղթով հստակ ամրագրվում է համապատասխան արժեքային համակարգով և քաղաքացիական գիտակցությամբ սովորողի ձևավորումը։ Խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է՝ արդյոք չափորոշչի նախագծով պայմանավորված կրթական այս մեծ բարեփոխումն ուղեկցվելո՞ւ է հարակից այլ փոփոխություններով՝ դպրոցների կառավարման համակարգ և այլն, որքանո՞վ կարող է ռիսկային լինել տնօրենների սուբյեկտիվ ընտրությունը՝ կապված ինտեգրված առարկաների հետ, ինչպե՞ս է կազմակերպվելու ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, ինչպիսի՞ն է լինելու չափորոշչի իրականացման ճանապարհային քարտեզը և կներդրվի՞ արդյոք մոնիթորինգի համակարգ։ Խորհրդի անդամներին հետաքրքել է նաև, թե ծրագրի բեռնաթափումը ո՞ր առարկաների հաշվին է լինելու, բացի այդ, խնդիր է դրվել փաստաթղթում ներառական կրթության մասով հստակեցման, ինչպես նաև անդրադարձ է եղել սոցիալական մանկավարժի հաստիքին։ Ժաննա Անդրեասյանը, մանրամասն պատասխանելով հնչեցված հարցերին և արձագանքելով բոլոր մտահոգություներին, շնորհակալություն է հայտնել առաջարկների և շահագրգիռ քննարկման համար։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ ստացված հազարավոր առաջարկները վկայում են այն մասին, թե հանրությունը որքան է կարևորում կրթության ոլորտի փոփոխությունները։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է քննարկել բոլոր առաջարկությունները և իրականացնել համապատասխան լրամշակումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP