17:00 13.07.2020
Բենիամին գյուղում կառուցապատման նպատակով աճուրդով օտարված հողերը դարձել են վեճի առարկա գյուղապետի և 10 գյուղացիների միջև: Գյուղացիները աճուրդով գնել են հողակտորներ, որտեղով անցնում է Բենիամինի ոռոգման ցանցը և չեն կարող իրենց տների շինարարությունը սկսել: Նախքան աճուրդ հայտարարելը արդյո՞ք գյուղապետարանում իմացել են, որ նույն տարածքով ոռոգման համակարգի խողովակներ են անցնում, ե՞րբ ու ինչպե՞ս են խոստացել խողովակները տեղափոխել: Այս հարցերին գյուղացիներն ու համայնքի ղեկավարը իրարամերժ պատասխաններ են տալիս: Փաստն այն է, որ 9 ամիս առաջ օտարված հողակտորներում շինարարություն սկսել առայժմ հնարավոր չէ:
Բենիամին գյուղի սկզբնամասում 2 հեկտար հող կա: Դրանք համայնքապատկան են եղել և քննարկումների արդյունքում անցած տարվա նոյեմբերին որոշել են աճուրդով վաճառել: Աճուրդին մասնակցել ու հողակտորները ձեռք են բերել գյուղի այն բնակիչները, որոնք բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն: Հողատարածքը բնակելի կառուցապատման համար է նախատեսված: Հողը գնել են, բայց կառուցապատում սկսել չեն կարող՝ Բենիամինի ոռոգման համակարգն է խանգարում՝ խողովակները օտարված տարածքներով են անցնում:
«Հողատարածքները գնել ենք տուն կառուցելու համար, բայց բոլորս էլ կանգնել ենք նույն խնդրիր առաջ՝ չենք կարող շինարարություն սկսել՝ ոռոգման ցանցի խողովակները տարածքով են անցնում: Նույնիսկ մարտի 12-ին վիճաբանություն է եղել գյուղապետի հետ այն հարցի շուրջ, որ իրենք իրավունք չունեին հողատարածքը վաճառել, քանի դեռ խողովակներ կային տարածքում: Պատճառաբանեցին, որ կտեղափոխեն, բայց մարտի 12-ից մինչ օրս ոչինչ չեն ձեռնարկել»,- SHANTNEWS.am-ին ասել են Բենիամինի բնակիչները:
Սամվել Մկրտչյանը Բենիամինի նախկին գյուղապետն է, գիտեր, որ տարածքով ոռոգման ցանցն է անցնում: Իմանալով հանդերձ՝ մասնակցել ու 3 հողակտոր է ձեռք բերել: Առաջինն էլ ինքն է շինարարությունը սկսել: Հիմքերի համար փորման աշխատանքներ է կատարել, բայց գործն առաջ չի գնացել:
«1 ամիս է, փորել են, ամբողջությամբ ջուր է՝ լցված հիմքերում: Չեմ սպասել, որ տեղափոխեն խողովակները, 9 ամիս է՝ հողերը գնել եմ: Իրենց ոչ մի բան չի հետաքրքրում, հետաքրքրում էր միայն փողը, որը վճարել ենք: Իրենք գիտեին, որ տարածքով խողովակներ են անցնում»,- ասել է Բենիամինի նախկին գյուղապետ Սամվել Մկրտչյանը:
Բենիամինի գյուղապետն էլ նշում է, թե ոռոգման ցանցի փականները հողատարածքի եզրով են տեղադրված, սա էլ հիմք է տվել՝ եզրակացնելու, որ խողովակները նույնպես եզրով են անցնում: Իսկ տեղափոխման խոստում, ըստ նրա, տվել է այն ժամանակ, երբ շինարարությունը սկսել են ու պարզվել է, որ ամբողջ տարածքի տակ խողովակներ են:
«Իմացել ենք, որ ոռոգման ջրագիծ է անցնում, բայց 1984-1985 թվականներին կառուցված ջրագիծ է: Չի պահպանվել ոչ մի արխիվային փաստաթուղթ, և չկա նախագիծ: Ընդամենը գուշակ պետք է լինեինք, որ կարողանայինք գուշակել, թե այդ ջրագիծը որտեղով է անցնում: Համապատասխան գերատեսչություններից թույլտվություն եղել է, աճուրդ ենք կազմակերպել, վաճառել ենք հողակտորները: Ջրագծերի տեղափոխման նախագիծն արդեն կազմվել է, սպասում ենք, որ բերքահավաքն ավարտվի, քանի որ այդ տարածքները գյուղացիները մշակել են: Բերքը հավաքելուց հետո կսկսենք աշխատանքները»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Բենիամինի գյուղապետ Արտակ Անտոնյանը:
Ոռոգման համակարգի տեղափոխման նախագիծը հունիսի 20-ին են պատվիրել։ Հիմա էլ սպասելու են, մինչև գյուղացիներն իրենց բերքը կհավաքեն: Ձգձգումները, ըստ գյուղացիների, խախտել են ժամանակացույցը, որը սահմանվել է տուն կառուցելու համար:
Շինթույլտվություն դեռ ոչ մի գյուղացու չի տրվել: Այս գործընթացը սկսվելու է ոռոգման ցանցը տեղափոխելուց հետո: Համայնքային բյուջեից 2 մլն դրամ է հատկացվել խողովակները հանելու և այլ տարածքով անցկացնելու համար: Գյուղապետարանը տեղափոխման աշխատանքների նոր ժամկետ է նշում աշնան վերջը:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...