Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը իրական փաստերից. ուղեցույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը իրական փաստերից. ուղեցույց

14:01 13.07.2020

Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով հետ շպրտվել: Այժմ էլ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ չունեն՝ ի տարբերություն հակառակորդի, որն արդեն իսկ հայտարարել է 4 զոհերի մասին։

Սահմանային լարվածությունն ուղեկցվում է ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներով ու վերջիններիս կողմից տարածվող ապատեղեկատվություններով։ Որպես կանոն՝ դրանք ուղեկցվում են հայկական զինված ուժերում կորուստների մասին կեղծ թվերի հրապարակմամբ. դրա վառ օրինակը երեկ Դավիթ Գրիգորյան անունով օգտատիրոջ կողմից տարածվող լուրն էր՝ 30 հայ զինվորների մահվան մասին։ Նկատենք, որ նման լուրերը հաճախ տարածվում են մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերում։

Այսօրինակ կեղծ լուրերի նպատակը մեկն է՝ ապակողմնորոշել լսարանին և առաջացնել խուճապ։ Սադրանքներին չտրվելու համար կարևոր է պահպանել համացանցից օգտվելու մի քանի պարզ կանոններ։ Այս մասին հաղորդում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Պաշտոնական աղբյուրեր

Առաջին և ամենակարևոր կանոնը, որը պետք է պահպանել սահմանային լարվածության օրերին՝ հետևել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին, այն է՝ Պաշտպանության նախարարություն պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրություններ բաժինը, ՊՆ ֆեյսբուքյան էջը և մամուլի քարտուղարի անձնական էջը: Ինչպես նաև ՀՀ արտաքին գործերին նախարարության պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջը, մամուլի քարտուղարի էջը:

Արցախի Հանրապետության և սահմանային լարվածության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է օգտվել Արցախի ՊՆ և ԱԳՆ պաշտոնական կայքերից։ Ինչպես նաև կարող եք հետևել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջին։

 

Ադրբեջանական աղբյուրները

Պետք չէ հավատալ, առավել ևս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան։ Հատկապես սահմանային լարվածության ակտիվացման ժամանակ՝ ադրբեջանական լրատվականները կարող են տարածել իրենց նպատակահարմար տեղեկատվություն։ Տարածելով նրանց տրամադրած ինֆորմացիան՝ դուք մաս կդառնաք ադրբեջանական քարոզչության։

Բացի ակնհայտ ադրբեջանական աղբյուրներից՝ կան նաև հայալեզու և ռուսալեզու կայք-էջեր, որոնք իրականում ղեկավարվում են հակառակորդիկ կողմից և կրկին զբաղվում խուճապի տարածմամբ։ Դրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մոռացված հին լուրեր

Հաճախ կարող ենք հանդիպել մի քանի տարվա վաղեմություն հրապարակումների, որոնք ներկայացվում են որպես նորություն՝ ձեզ ապակողմնորոշելու համար։ Թյուրիմացությունից խուսափելու համար՝ կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Բայց կան կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։

 

Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։ Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache), ինչպես նաև archive.org կայքից։

 

Ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր

Այս օրերին կարող ենք հանդիպել կեղծ տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի, որոնք գրում են հայատառ, և, թվում է՝ տիրապետում են շատ կարևոր ինֆորմացիաների, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են, որոնք կոտրել են հայկական էջեր։ Այս դեպքում կրկին խորհուրդ ենք տալիս հետևել պաշտոնական աղբյուրներին, իսկ տարածվող լուրը տրամադրել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»։ Մենք հնարավորինս արագ կպարզենք լուրի իսկությունը և կհայտնենք ձեզ դրա մասին։

Կարևոր է նաև երկխոսության մեջ չմտնել ձեզ անծանոթ և կասկածելի թվացող օգտատերերի հետ, որոնք հարցուփորձի միջոցով կցանկանան տեղեկատվոթյուն կորզել ձեզանից տիրող իրավիճակի մասին։

 

Կեղծ լուսանկարները

Հաջորդ կարևոր քայլը տեղեկատվության ստուգումն է օնլայն գործիքների միջոցով։ Որպես կանոն՝ ադրբեջանական ապատեղեկատվությունները կարելի է բացահայտել  Google Image Search-ի միջոցով, քանի որ այս օրերին հաճախակի տարածվում են կեղծ լուսանկարներ՝ հատկապես զոհված զինվորների։ Ծրագրի օգտագործումը պարզ է՝ հավելվածում ներբեռնեք լուսանկարը և տեսեք, թե որտեղ և ինչ համատեքստում է տվյալ լուսանկարը նախկինում կիրառվել:

Լուսանկարների վրա մկնիկի աջ կոճակի հպմամբ պետք է ընտրել Search Google for this Image-ը։

 

Արդյունքում, եթե տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում հրապարակված տեղեկության կամ այլ վայրում արված լուսանկարի հետ, որը փորձում են որպես նոր փաստ տարածել։

 

Լուսանկարներում երևացող մարդկանց ճշգրիտ իդենտիֆիկացիա կատարելու համար կարելի է օգտվել Yandex որոնողական համակարգից՝ նկարի հղումը դնելով որոնման համար նախատեսված դաշտում։

 

 

 

Այդկերպ կտեսնեք, թե տվյալ լուսանկարը երբ և որտեղ է առաջին անգամ հրապարակվել։ Հաճախ այդ լուսանկարները մի քանի տարվա հնության են և ներբեռնված հայերի շրջանում ոչ շատ տարածված սոցիալական ցանցերից։

 

Տեսանյութերի ստուգում

Տարածվող տեսանյութերի իսկությունն ու հրապարակման ճիշտ ամսաթիվը հասկանալու համար կարող եք օգտվել Youtube DataViewer-ից։

Այս գործիքը հնարավորություն կտա ստուգել, թե նախկինում երբ և որ հարթակում է հրապարակված եղել տվյալ տեսանյութը։

 

Եթե հանդիպում եք տեսանյութի՝ հին ամսաթվով հրապարակմանը, ապա այն կեղծ է և ձեզ մոլորեցնելու հերթական փորձը։

Տեսանյութերը հաճախ կարող են մոնտաժված լինել, այս դեպքում աշխատանքը բարդանում է։ Խորհուրդ ենք տալիս այդ պարագայում խուսափել կոնտենտը տարածելուց և ուղարկել այն ՀՀ Ագային անվտանգության ծառայությանը։

Խմբերում տարածվող ֆեյք լուրեր

Ինչպես արդեն նշեցինք՝ կեղծ լուրերի տարածման հիմնական գործիքները մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերն են։ Եթե դուք ունեք ակտիվ խումբ, ապա ժամանակավորապես փակեք հրապարակումներ անելու հնարավորությունը բոլոր մասնակիցների համար՝ բացառությամբ ադմինիստրատորների և մոդերատորների, և ֆիլտրեք խմբում հրապարակվող տեղեկատվությունը։ Թույլ մի տվեք տարածել խուճապ առաջացնող և կասկածելի լուրեր ձեր հարթակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP