15:38 13.07.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ հրավիրված նիստ է ընթացել։ Օրակարգում 3 հարց էր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ կան նախագծեր, որոնք ունեն ժամկետներ և եթե հիմա չքննարկվեն, ապա դուրս կգան շրջանառությունից: Քննարկվող նախագծերից է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, որին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց։ Նախագծի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես «խոչընդոտ» որակված դրույթը:
Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Իսկ նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: Նախագծի մանրամասները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Բանն այն է, որ ԵԱՏՄ-ում դա որակվել է որպես «խոչընդոտ»։
«Այս բառակապակցությունը ԵԱՏՄ շրջանակներում ԵԱՏՄ գործընկերների և հանձնաժողովի կողմից որակվել է որպես «խոչընդոտ և անհավասար պայման» մյուս ԵԱՏՄ երկրների համանման խմիչք արտադրող կամ գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Եվ 2019-ին ֆիքսվել է որպես «խոչընդոտ» և ընդունվել է համապատասխան որոշում: Անդամ երկիրը պարտավոր է վերացնել որպես որոշում ձևակերպված ցանկացած խոչընդոտ և ստեղծել հավասար պայմաններ: Այս տարի հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ 3 ամիս ժամանակ է տրվել կառավարություններին հայտնաբերված խոչընդոտները վերացնելու համար»։
ԵԱՏՄ ներկայացուցիչները առանձնացրել են 10 խոչընդոտ, որոնցից 2-ը առնչվում է Հայաստանին։ Դրանցից մեկը հենց «Գովազդի մասին» օրենքում «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» անհավասար պայմանի ստեղծման դրույթն է:
16:23 09.05.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մասՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...