13:20 16.07.2020
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ԱԺ-ում ներկայացրել է ՔԿԱԳ մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվի ՀԾՀ մասին տեղեկություն երեխայի ծնողների համաձայնությամբ:
«Մեր նպատակն է հանրային ծառայությունները անհնարին թվալու աստիճան պարզեցնել և հնարավորություն տալ ավելի հեշտ օգտվել և մեկ կետից մատուցել, սա այդ ճանապարհին մեկ քայլ է, հաջորդիվ կներկայացնենք հանրային ծառայությունների մեկ փաթեթ, այս պայմաններում երեխայի ծնունդը գրանցում է արդարադատության նախարարությունը, միանվագ վճարը տալիս է աշխատանքի և սոցիալական ծառայության նախարարությունը և պահանջում է ՀԾՀ, որը քաղաքացին պետք է ձեռք բերի ոստիկանության պետռեգիստրից, մենք այդ այլը կրճատում ենք, ու քաղաքացին ստիպված չի լինի ոստիկանության պետռեգիստր այցելել, մենք 7 բժշկական հաստատություններում երեխայի ծննդյան գրանցում ենք անում, ու բոլոր այս գործընթացները միավորել ենք մեկ տեղում, ու քաղաքացին ստիպված չի լինի մի քանի կառույց այցելել, այս ճանապարհին օրենսդրական խոչընդոտները հերթականությամբ լուծում ենք»,- մանրամասնել է Դանիելյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ելույթ ունենալով, նշել է.
«Շատ երկրներում մարդիկ տանից էլ դուրս չեն գալիս երեխայի ծննդականը վերցնելու, ամբողջը կարգավորվում է փոստով, ընդամենը կայք են մտնում, գրանցում, գումարը գալիս է, մենք ևս պետք է հասնենք դրան, որ մարդ-մարդ շփումը վերացնենք, սա բավական կհեշտացնի բնակչության հոսքերի ընթացքը, դինամիկան կարագացնի և կհեշտացնի փաստաթղթաշրջանառությունը»:
Վահե Դանիելյանը ավելացրել է, որ մի շարք երկրներում հանրային ծառայությունների մատուցումը ավելի առաջ է, բայց իրենք առաջադեմ գործիքներ են քննարկում, ունեն ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, որը մի քանի րոպե է տևում, մեկ ամիս առաջ են ներդրել, հավելել է՝ մինչև տարեվերջ ևս երկու-երեք ծառայություն կունենան, անգամ այնպիսի ծառայություն, որ տեղեկանքներ ստանալու համար այլ երկրում գտնվող ՀՀ քաղաքացին Հայաստան այցելելու անհրաժեշտություն չի ունենա, այլ երկրից կարող է ստանալ այդ տեղեկանքները:
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...