19:59 16.07.2020
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բուժհաստատությունների օպտիմալացման մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ճառագայթային բուժումը կենտրոնացնել մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատությունում: Ըստ այդմ՝ նախատեսված է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի վերակազմակերպում: Նախարարությունն առաջարկում է փակել ճառագայթային բաժանմունքը և 12 մահճակալով նոր բաժանմունք բացել Գյումրի բժշկական կենտրոնում, այսինքն՝ ուռուցքաբանական դիսպանսերը միանալու է Գյումրի կենտրոնին: Որպես հիմնավորում, նախարարությունը ներկայացրել է այն, որ դիսպանսերի շենքային պայմանները լավը չեն, իսկ ճառագայթային բաժանմունքի սարքավորումները հին են և ունեն վերալիցքավորման կարիք:
2 օր առաջ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենին մարզպետարանը հանձնել է առողջապահության նախարարության մշակած նախագիծը, որն, ըստ էության, բուժհաստատությունում ընդունել են որպես ծանուցում այն մասին, որ դիսպանսերի աշխատանքը դադարեցվելու է: Նախագծով առողջապահության նախարարությունը նախատեսում է ճառագայթային ծառայությունը կենտրոնացնել մայրաքաղաքում, իսկ ուռուցքաբանական վիրահատությունների և քիմիաթերապիայի համար բաժանմունք բացել «Գյումրի» բժշկական կենտրոնում: Ուռուցքաբանական դիսպանսերը «Գյումրի» կենտրոնի հետ միավորելու նախագիծ մշակելու համար հիմք հանդիսացել է դիսպանսերում միջազգային մասնագետների անցած տարի կատարած ուսումնասիրությունը:
«2019-ի ուսումնասիրություններով՝ ճառագայթային բուժման մասով ծառայությունը գնահատվել է անբավարար, հատկապես սարքավորումների մասով է գնահատվել անբավարար: Ունենք շատ հին, դեռևս սովետական տարիների՝ 1989 թվականի արտադրության սարքեր, որոնք արդյունավետ բուժում ապահովելու համար անհրաժեշտ է 5 տարին մեկ վերալիցքավորել: Այդ սարքերը վերջին անգամ վերալիցքավորվել են 1995-ին: Բազմիցս դիմել ենք գործակալությանը, որ աջակցեն մեզ վերալիցքավորման հարցում: Դա մեծ գումարների հարց է: Դիմել ենք նաև կառավարությանը, որ ֆինանսական առումով աջակցեն: Կառավարությունը որոշել է այսպես՝ ճառագայթային ծառայությունը կենտրոնացնել Երևանի ուռուցքաբանական կենտրոնում»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Ճառագայթային ծառայություն ապահովող երկու սարք կա դիսպանսերում: Դրանցից մեկը մի քանի տարի է` չի աշխատում վերալիցքավորում չունենալու պատճառով, մյուսն էլ է ենթակա վերալիցքավորման, բայց շահագործում են։
Ըստ նախագծի՝ ճառագայթային բուժում ստանալու համար հիվանդները պետք է գնան մայրաքաղաք, իսկ ստացիոնար բուժում ստանան «Գյումրի» կենտրոնում: Բժիշկներն էլ համոզված են՝ առանց տեղում ճառագայթային ծառայություն ունենալու, հիվանդների բուժումը արդյունավետ չի լինի:
Բուժհաստատությունը վերակազմակերպելու հիմնավորումներից մեկն էլ շենքային պայմաններն են: Մեկ տարի առաջ կատարված ուսումնասիրությունների համաձայն` շենքը չի ունեցել ջեռուցում և անհրաժեշտ է եղել ներքին հարդարում: Մեկ ամիս առաջ վերանորոգումներ են սկսել, ջեռուցման համակարգն էլ անցկացված է, բայց եթե նախագիծն ընդունվի, շենքը պետք է ազատեն ու պետգույքի կառավարմանը հանձնեն:
«Մեր շենքային պայմաններն այնքան վատը չեն, ինչպես ներկայացվում է նախագծում: Ես գտնում եմ, որ մեր շենքային պայմանները համապատասխանում են, տիպային կառույց է: Մեր ճառագայթային բաժանմունքի շենքի դիրքն այնպիսին է, ինչպիսին Երևանի ուռուցքաբանական կենտրոնի ճառագայթային բաժանմունքի շենքը: Նույն տիպային կառույցներն են: Մեր մոտ հիվանդները ստանում են և՛ ճառագայթ, և՛ քիմիաթերապիա, և՛ ստացիոնար բուժում: Մենք բազմիցս դիմել ենք, որ մեր ճառագայթային բաժանմունքի սարքավորումը վերալիցքավորեն: Անգամ դոնորներ եմ փնտրում, բանակցություններ եմ վարում, որ աջակցեն վերալիցքավորեն, բայց մեզ, համենայնդեպս, առաջարկում են այս ծրագիրը»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը:
Նախագծով չի հստակեցվում, թե ինչպես է լուծվելու բուժանձնակազմի հարցը: Հիմա դիսպանսերում 30 մահճակալ կա և 60 աշխատակից: «Գյումրի» կենտրոն տեղափոխվելու դեպքում մահճակալների թիվը 12 է լինելու:
Ուռուցքաբանական դիսպանսերի աշխատակիցները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքների ու առաջարկների փաթեթը կազմել են: Այն ներկայացվելու է նախարարությանը: Նույն նախագծով Գյումրիի ևս երկու բուժհաստատության վերակազմակերպում է նախատեսվում: Խոսքը Գյումրիի ծննդատան և պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է: Թեև, ի տարբերություն ուռուցքաբանական դիսպանսերի, այս բուժհաստատությունների, միավորումը «Գյումրի» կենտրոնին իրավաբանորեն է տեղի ունենալու՝ գործելու են իրենց շենքերում, և աշխատակազմի հիմնական մասը պահպանվելու է:
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...