ԱՆ-ը մանրամասներ է հայտնել մահացած 13 պացիենտների վերաբերյալ․ ունենք ևս 8 մահ՝ այլ պատճառներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+16.09 oC

ԱՆ-ը մանրամասներ է հայտնել մահացած 13 պացիենտների վերաբերյալ․ ունենք ևս 8 մահ՝ այլ պատճառներով

11:07 17.07.2020

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143114 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։
Մահվան 13 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

09:34 25.04.2024

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

Հնդկաստանի իշխանությունները 20 օրվա ընթացքում կստուգեն համեմունքների բոլոր ընկերությունները՝ մի շարք համեմունքներում քաղցկեղ առաջացնող նյութերի հնարավոր առկայության մասին հաղորդումներից հետո, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Ավելի վաղ Հոնկոնգի և Սինգապուրի սննդի կարգավորիչները զգուշացրել էին հնդկական երկու համեմունքների ապրանքանիշերի՝ MDH-ի և Everest-ի չորս ապրանքների օգտագործման մասին՝ էթիլենի օքսիդի ենթադրյալ առկայության պատճառով: Կարգավորողները հայտնել են, որ մարդու […] ...

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

11:05 24.04.2024

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

Բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» մանրամասն պատմել է, թե որ հիվանդություններն են բացասաբար ազդում մարդու մտավոր ունակությունների վրա։ Նրա խոսքով, ինսուլտից հետո հաճախ մտավոր ունակությունները նվազում են։ Այս պայմանը բժշկության մեջ կոչվում է հետինսուլտային կոգնիտիվ խանգարում: Կաթվածը կարող է խանգարել ուղեղի տարբեր հատվածների արյան մատակարարմանը, որոնք պատասխանատու են ինտելեկտի համար: Արդյունքում, մարդու հիշողությունը […] ...

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

23:20 23.04.2024

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

Բրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։ Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են […] ...

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

15:37 23.04.2024

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև՝ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար: Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների […] ...

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […] ...

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

10:22 23.04.2024

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ: Թե որոնք են կարմրուկի ախտանշանները, ինչ բարդություններ կարող են առաջանալ և ինչպես բուժել` տեսանյութում: ...

BACK_TO_TOP