Քննարկում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Քննարկում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ

13:44 18.07.2020

Այսօր ոստիկանության պարեկային ծառայության ներդրման հետ կապված հարցերին վերաբերող քննարկում է կազմակերպվել: Ինչպես հայտնի է, ոստիկանության բարեփոխումների շրջանակում Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն ներդրվում է պարեկային ծառայություն:

Այն նախատեսվում է ներդնել երկու փուլով: Առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:

«Հասարակությունը օբյեկտիվորեն շատ լուրջ ակնկալիքներ ունի նաև ոստիկանությունից: Հասարակությունն ակնկալում է, որ այն, ինչը հեղափոխության ժամանակ վանկարկվում էր, թե «ոստիկանը մերն է», այդ վանկարկումներին կփոխանցվի բովանդակային, ինստիտուցիոնալ, խորքայի միս ու արյուն: Սա մենք, ըստ էության, տեսնում ենք պարեկային ծառայության հիմնադրման կոնցեպտում: Ոստիկանը բոլոր առումներով պետք է դառնա օրինապահ քաղաքացու ընկերը, բարեկամը, ով խնդիրների դեպքում առաջինն օգնության հասնողը կլինի և ում քաղաքացին կդիմի խնդիրների դեպքում»,- ասել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ հիմա ոստիկանը որպես ընկեր չի ընկալվում:

Իոաննիսյանը ճանապարհային ոստիկանությունից է օրինակ բերել, երբ վարորդները մեկը մյուսին զգուշացնում են ոստիկան տեսնելիս՝ լուսարձակների միջոցով: Ըստ Իոաննիսյանի՝ սա նրա արդյունքը չէ, որ վատ հասարակություն ունենք, այլ նրա, որ վարորդների նպատակները տարբերվում են ՃՈ-ի նպատակներից:

ՃՈ-ն ընկալվում է որպես զուտ տուգանվող մարմին, պլան կատարող: Եթե ընկալումն այդպիսին չլինի, մարդիկ  մտածեն, որ ոստիկանը հենց վարորդի շահերի համար է ծառայություն իրականացնում, այդ դեպքում շատ հնարավոր է, որ վարորդը ոչ թե մյուս վարորդին, այլ հենց ոստիկանին «իշմար» տա՝ կարգախախտի մասին ասելու համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ևս մեկ անգամ խոսել է այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդվում պարեկային ծառայությունը ներդրելով:

«Պարեկային ծառայության ներդրմամբ մի քանի  խնդիր ենք ցանկանում լուծել: Առաջինը, ըստ էության, փոփոխության մասին է: Պետք է դառնա ոստիկանության մյուս ծառայությունների բարելավման լոկոմոտիվը: Հեռու ենք այն մտքից, որ ոչնչից ենք ինչ-որ բան  ստեղծում»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ խնդիր է դրված հանրային վստահությունը բարձրացնելու, ոստիկանության աշխատանքը մարդակենտրոն դարձնելու:

Հիշեցնենք, որ ըստ նախատեսվածի, նոր կառույցում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:

Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ: Նրանց համար նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։ Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:

Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Երևանում ծառայության ներդրման համար կծախսվի շուրջ 4 մլրդ դրամ: Հատկանշական է, որ այս բարեփոխումը նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP