18:09 20.07.2020
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019թ. N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի (2019-ncov) զսպման/վարման միջոցների հավաքածուն (ժամանակավոր) հաստատելու մասին» հրամանում տեղի են ունեցել փոփոխություններ:
Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում կարող են անցնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորում, մասնավորապես`
Նախկինում 38.5 0C հաստատված ջերմության փոխարեն` այսուհետ 37.5 0C և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:
Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը`
Տուբերկուլյոզ ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը,
Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ,
Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ,
Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, որոնք իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ,
Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, որոնք անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...