Ռուսներն ավելի շատ նախընտրում են հանգստանալ Վրաստանում, քան Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ռուսներն ավելի շատ նախընտրում են հանգստանալ Վրաստանում, քան Հայաստանում

15:43 09.01.2018

Ամանորյա ներգնա և արտագնա զբոսաշրջության արդյունքները այսօր ամփոփեցին Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը և  Տուրիզմի ասոցիացիայի հիմնադիր Մարինա Կպրյանը:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի զբոսաշրջությունը դեպի Հայաստան աճել է, մասնավորապես Հայաստան շատ են այցելում ռուսները:

«Ոչ պաշտոնական տվյալներով՝ զբոսաշրջիկների մոտ 70 %-ը ՌԴ քաղաքացի է եղել, իսկ 10 %-ը՝ Իրանից: Ֆենոմենալ է նաև այն հանգամանքը, որ ռուսներն ավելի շատ նախընտրում են հանգստանալ Վրաստանում, քան Հայաստանում »,- ասաց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահը:

Զուգահեռներ անցկացնելով հարևան Վրաստանի՝ այս շրջանի զբոսաշրջության հետ՝ Հակոբյանը ասաց, որ հյուրանոցային շուկայում համարյա նույն գներն են, Հայաստանում այդքան էլ թանկ չէ, իսկ զբոսաշրջության ծավալը մեծ է, քանի որ այնտեղ այցելում  են նաև թուրքերը և ադրբեջանցիները:

«Ես նույնպես այդ շրջանում այցելել եմ Վրաստան և հյուրանոցում գիշերելու համար 1 սենյակի համար վճարել եմ 150 դոլար, իսկ մեկ այլ սենյակի համար՝ 90 դոլար: Հայաստանում էլ հյուրանոցներում նույն գներն են: Համեմատեք սոցիալական ապահովվածությունն առաջարկվող հանգստի տարբերակների հետ և միգուցե այդպես թանկ է գալիս, բայց, որպես ստանդարտ հյուրանոցային հանգստի գին, իմ կարծիքով նորմալ է»,- ասաց նա:

Տուրիզմի ասոցիացիայի հիմնադիր Մարինա Կպրյանը ևս համաձայնեց բանախոսի հետ և հավելեց, որ այստեղ խնդիրը երկիրը ներկայացնելու և գովազդելու մեջ է:

«Վրաստանում կառավարությունը մեծ գումարներ է ներդնում տուրիզմի զարգացման ոլորտում, իսկ Հայաստանում կարծես տրամադրվում է ընդամենը 200 հազար դոլար»,- նշեց Մարինա Կպրյանը:

Անդրադառնալով հայերի արտագնա զբոսաշրջային նախընտրություններին՝ Կպրյանն ասաց, որ այս շրջանում հայերը նախընտրում են գնալ ավելի տաք երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Թաիլանդ և այլն: Սահմանափակ հոսք կա նաև դեպի եվրոպական երկրներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP