22:50 22.07.2020
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել «Defense Romania» գործակալությանը, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ագրեսիային։ «Արմենպրես»–ը ներկայացնում է դեսպան Մինասյանի հարցազրույցը։
Հարց- Հուլիսի 12-ին կտրուկ լարվել է իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որո՞նք են պատճառները:
Սերգեյ Մինասյան- Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը, կիրառելով տարատեսակ մարտական տեխնիկա (տանկեր, հրետանիներ, անօդաչու թռչող սարքեր) ռազմական գործողություններ է իրականացրել ինչպես պետական սահմանի մոտ, այնպես էլ Հայաստանի ներսում: Ավելին, հուլիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ գրոհների են ենթարկվել նաև հայկական տարբեր բնակավայրեր, այդ թվում նաև՝ Բերդ քաղաքը: Պետք է նշել, որ երկար տարիներ շարունակվող ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի այս ագրեսիան առաջինն էր, որի թիրախը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր (Արցախը), այլ նաև Հայաստանի հետ սահմանը: Տվյալ ռազմական գործողություններում օգտագործվել է աննախադեպ, զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության սարքավորումներ և ռազմական անձնակազմ:
Սակայն, իր ունակությունների շնորհիվ, հայկական բանակը կարողացել է հակահարված տալ այս հարձակումներին, որի արդյունքում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել, որոնց թվում էին նաև մի գեներալ և մի քանի բարձրաստիճան սպաներ, որոնք, որպես արդյունք, չկարողացան ներթափանցել Հայաստան՝ դրսևորելու իրենց ատելությունը խաղաղ բնակչության նկատմամբ:
Հարց- Ո՞րն է Ադրբեջանի այս գործողությունների պատճառը:
Սերգեյ Մինասյան- Ակնհայտ է, որ այս գործողություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր իշխանությունների կողմից տարիներ շարունակ մշակված ատելության քարոզչության հետևանքն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի (Արցախ), Հայաստանի և նույնիսկ ամբողջ հայկական սփյուռքի դեմ: Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումից մի քանի օր առաջ, Իլհամ Ալիևը կոշտ հայտարարություններով էր հանդես եկել և սպառնացել ռազմական գործողություններ վերսկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի դեմ` տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին:
Մեզ հատկապես մտահոգում է այն փաստը, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան և այս ամենը COVID-19 համաճարակի հետևանքով ստեղծված պայմաններում, ինչի ամենավառ ապացույցը հունիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով գործարանի վրա հարձակումն էր, որտեղ դիմակներ և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ էին պատրաստվում COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով: Համարում եմ, որ այս փաստերն արժանի են միջազգային հանրության կողմից ամենախիստ դատապարտման:
Հարց – Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքել ստեղծված իրավիճակին:
Սերգեյ Մինասյան- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց միջնորդությամբ է ընթանում Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, մի շարք ազդեցիկ երկրներ, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կազմակերպություններ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադարի մասին համաձայնագիր կնքել: Փաստացի միայն Թուրքիան է այն եզակի դերակատարների շարքում, որոնք միանգամայն սատարում են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և, փաստորեն, Թուրքիան իրականում շարունակում է Հայաստանի դեմ իր իշխանությունների ավանդական ապակառուցողական դիքորոշումը, որը սկիզբ է առել 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից ի վեր: Տվյալ հանգամանքը ևս մեկ անգամ հաստատում է այս հակամարտության հարցում Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացում այն ներգրավելու փորձերի անընդունելիությունը: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ շնորհիվ միջազգային հանրության աջակցության՝ հրադադարի մասին պայմանավորվածություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) սահմաննների երկայնքով կվերականգնվեն և կհարգվեն:
10:06 10.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած10:00 10.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...